Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման մոդելը փոխելու մտադրության մասին էր հայտարարել, կառավարության հուլիսի 16-ի նիստում չզեկուցվող հարցով առաջարկվում է ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագծի ընդունումը անհրաժեշտ է 2026 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված 1077 «Երկաթուղային ցանցի զարգացում» ծրագրի 12001 «Ուղևորափոխադրումներից ստացված վնասի դիմաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին սուբսիդիայի տրամադրում» միջոցառման կատարումն ապահովելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 83-Ա որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի փետրվարի 13-ին կնքված «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրի 2-3 հոդվածով նախատեսված է, որ կոնցեդենտը սուբսիդավորում է համաձայնեցված ծավալներով և ուղղություններով ուղևորափոխադրումների կոնցեսիոների տարեկան վնասը կոնցեսիոների կողմից անկախ աուդիտորի կողմից այդ վնասների հաստատված հաշվարկների ներկայացման պարագայում: Սուբսիդիայի համաձայնեցված չափը կազմում է 2009-2010 թվականներին` 10 տոկոս, 2011-2012 թվականներին` 15 տոկոս, 2013 թվականին` 20 տոկոս, 2014-2015 թվականներին` 25 տոկոս, 2016 թվականից մինչև 2038 թվականը` 30 տոկոս: 2026 թվականին 2025 թվականի արդյունքներով սուբսիդիայի վճարման չափը կազմել է 312,211.3 հազար ՀՀ դրամ, իսկ 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված է եղել 246,989.0 հազար դրամ, որի համար 65,222.3 հազար դրամի չափով ձևակերպվել է կրեդիտորական պարտք: Ուստի՝ կառավարությունն առաջարկում է վերաբաշխման միջոցով սուբսիդիայի գումարը ավելացնել 65,222.3 հազար դրամով: Ըստ հիմնավորման՝ սուբսիդիայի ավելացումը կամ նվազեցումն ըստ էության պետական բյուջեի համար լրացուցիչ ծախս կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում, քանի որ սուբսիդիան վճարվում է ընկերության կողմից ՀՀ պետական բյուջե վճարվող կոնցեսիոն վճարին համարժեք չափով: 2025 թվականի կոնցեսիոն վճարի չափը եղել է 312,211.3 հազար դրամ, որի դիմաց, ըստ կոնսեցիոն պայմանագրի, ընկերության կողմից վճարումը կատարվել է հունիսի 4-ին: Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը առաջարկում է, որ ՌԴ-ն վաճառի ՀՀ-ի երկաթուղու կառավարման իրավունքը բարեկամ երկրի։ «Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի և Ռուսաստանի հետ, և Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունքը»,-ասել էր կառավարության ղեկավարը:
12:33
12:21
12:03
12:03
11:48
11:33
11:14
11:03
10:54
10:42
10:39
10:22
10:09
14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
10:09 02.09.26
11:03 02.09.26
10:22 02.09.26
10:42 02.09.26
10:39 02.09.26
10:54 02.09.26
11:14 02.09.26
11:33 02.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02