ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոսֆերային հետազոտությունների կենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնում հաջողությամբ ավարտվեց «COP17-ին ընդառաջ. ուսուցիչների եռօրյա համաժողովը՝ նվիրված բնապահպանական կրթության և հետազոտահեն ուսուցման զարգացմանը», որը կազմակերպվել էր NASA-ի GLOBE (Global Learning and Observations to Benefit the Environment) միջազգային ծրագրի գիտական մեթոդաբանության հիման վրա։ Էկոկենտրոնը հանդիսանում է NASA-ի GLOBE ծրագրի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Համաժողովը միավորեց Հայաստանի տարբեր մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների ուսուցիչներին՝ նպատակ ունենալով զարգացնել բնապահպանական կրթության ժամանակակից մոտեցումները, խթանել հետազոտահեն ուսուցումը և ձևավորել դպրոցներում գիտական մտածողության վրա հիմնված կրթական միջավայր։
Համաժողովի նկատմամբ հետաքրքրությունն աննախադեպ մեծ էր․ նախատեսված 35 մասնակցի փոխարեն գրանցվել էր 206 ուսուցիչ, ինչը վկայում է բնապահպանական կրթության և հետազոտահեն ուսուցման նկատմամբ կրթական համայնքի աճող հետաքրքրվածության մասին։ Մասնակիցների ընտրությունն իրականացվել է նախապես սահմանված չափանիշներով՝ առաջնահերթություն տալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների ցանցի անդամներին, ինչպես նաև այն դպրոցներին, որոնցից միաժամանակ մասնակցության հայտ էին ներկայացրել բնագիտական առարկաների և անգլերեն լեզվի ուսուցիչները՝ հետագայում համատեղ միջառարկայական հետազոտական նախագծեր իրականացնելու նպատակով։ Հաշվի առնելով ներկայացված հայտերի մեծ թիվը և բազմաթիվ ուսուցիչների մասնակցելու ցանկությունը՝ կազմկոմիտեն որոշում է կայացրել համաժողովը կրկին կազմակերպել, որպեսզի հնարավորինս շատ մանկավարժներ հնարավորություն ստանան միանալու նախաձեռնությանը և իրենց դպրոցներում ներդնելու GLOBE ծրագրի մեթոդաբանությունը։ Եռօրյա համաժողովի ընթացքում մասնակիցները ծանոթացան NASA-ի GLOBE ծրագրի միջազգային գիտական հետազոտական պրոտոկոլներին, ուսումնասիրեցին կենսաբազմազանության և շրջակա միջավայրի դիտարկման մեթոդները, իրականացրին դաշտային հետազոտություններ, սովորեցին գիտական տվյալների հավաքագրման, մշակման և վերլուծության գործիքները, ինչպես նաև մշակեցին դպրոցական հետազոտական նախագծերի գաղափարներ։ Գործնական աշխատանքների ընթացքում ուսուցիչները համոզվեցին, որ հետազոտահեն ուսուցումը հնարավորություն է տալիս սովորողներին դառնալ ոչ միայն գիտելիք ստացողներ, այլև իրական հետազոտողներ՝ ուսումնասիրելով իրենց շրջակա միջավայրը, ձևակերպելով գիտական հարցադրումներ, հավաքագրելով տվյալներ և ներկայացնելով հիմնավորված եզրակացություններ։ Սեպտեմբերի 10–25-ը մասնակից ուսուցիչները GLOBE-ի մեթոդաբանությամբ իրենց դպրոցներում կիրականացնեն հետազոտական նախագծեր՝ ակտիվորեն ներգրավելով աշակերտներին իրական գիտահետազոտական աշխատանքներում։ Նախագծերի արդյունքները կներկայացվեն հոկտեմբերի սկզբին նախատեսված ամփոփիչ միջոցառման ընթացքում, որտեղ լավագույն աշխատանքների հեղինակները կստանան NASA-ի GLOBE ծրագրի միջազգային հավաստագրեր, հատուկ անվանակարգեր և խրախուսական մրցանակներ, այդ թվում՝ WWF Armenia-ի կողմից տրամադրված կրթական ռեսուրսներ և խաղեր։ Համաժողովը ևս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանի ուսուցիչները պատրաստ են առաջնորդելու դպրոցներում գիտահեն և հետազոտական կրթության զարգացումը՝ նպաստելով բնապահպանական պատասխանատվության, գիտական մտածողության և 21-րդ դարի հմտությունների ձևավորմանը։ Էկոլոգանոսֆերային հետազոտությունների կենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնը շարունակելու է ընդլայնել այս նախաձեռնությունը՝ ապահովելով, որ առավել մեծ թվով ուսուցիչներ և դպրոցներ ներգրավվեն NASA-ի GLOBE միջազգային ծրագրում և դառնան բնապահպանական կրթության ու կայուն զարգացման արժեքների տարածման ակտիվ մասնակիցներ։ COP17-ին ընդառաջ ձևավորվում է նոր կրթական շարժում, որտեղ դպրոցը դառնում է գիտական հետազոտության, բնապահպանական պատասխանատվության և նորարարական ուսուցման կենտրոն։
11:36
11:15
10:52
10:36
10:22
10:03
13:19
13:15
13:13
13:08
17:15
17:15
13:34
13:31
13:22
12:57
11:08
11:05
10:58
10:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02