Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ջերմային ֆոնի էական բարձրացում: Սպասվող բարձր ջերմաստիճանի հետևանքով հրդեհների ու պայթյունների առաջացման ռիսկի կտրուկ աճով պայմանավորված ՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է բնակչությանը ցուցաբերել առավելագույն զգոնություն: «Առանձնակի ուշադրություն և խստագույն վերահսկողություն է պահանջվում հատկապես պայթյունավտանգ օբյեկտների տարածքում, մասնավորապես՝ ավտոգազալիցքավորման (ԱԳԼՃԿ) և ավտոբենզալիցքավորման (ԱԲԼԿ) կայաններում:
Տեսչական մարմինը հորդորում է նշված տնտեսվարողներին, պատասխանատու անձանց և քաղաքացիներին․ ցուցաբերել բարձր իրավագիտակցություն և առավելագույն զգոնություն տնտեսվարող սուբյեկտների տարածքում, խստագույնս վերահսկել գազալցակայանների և բենզալցակայանների տարածքում հրդեհային անվտանգության կանոնների անշեղ պահպանումը, բացառել ծխելու, բաց կրակի օգտագործման կամ կայծ առաջացնող ցանկացած գործողության դեպք, ապահովել տարածքների ամենօրյա հսկողությունը և անհրաժեշտ տեխնիկական/հակահրդեհային միջոցների սարքինությունը։ Տեղեկացնում ենք, որ քաղաքացիներից ստացվող ահազանգերն ու բողոքները հիմնականում վերաբերում են լցակայանների տարածքում քաղաքացիների կողմից անպատասխանատու վարքագծին և անվտանգության կանոնների անտեսմանը՝ մասնավորապես ծխելու դեպքերին։ Ուստի բոլոր պատասխանատուներին, քաղաքացիներին հորդորում և խնդրում ենք չանտեսել ստեղծված հրդեհավտանգ իրավիճակը և ձեռնարկել բոլոր կանխարգելիչ միջոցառումները՝ կանխելու հնարավոր արտակարգ պատահարներն ու ապահովելու քաղաքացիների, անձնակազմի և գույքի անվտանգությունը։ Ցուցաբերե՛ք բարձր պատասխանատվություն՝ դրանով իսկ նպաստելով հրդեհների ու տեխնածին վտանգների կանխարգելմանը»,- ասվում է հաղորդագրությունում։
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02