BBC-ի հետաքննությունը պարզել է, որ կենդանիների որդերի դեմ և քոսի բուժման համար օգտագործվող դեղամիջոցը վաճառվում և գովազդվում են որպես քաղցկեղի չապացուցված բուժումներ։ Ստացված ահազանգից հետո հետաքննող լրագրողը կարողացել է Հարավային Ուելսում աստիճանավանդակների վերելակների վաճառողից գնել ֆենբենդազոլ և իվերմեկտին, ինչպես նաև գտել է դրանք վաճառքի Amazon-ում։ Amazon-ը հեռացրել է դեղամիջոցները և հայտարարել, որ ձեռնարկում է նախաձեռնողական միջոցներ՝ երրորդ կողմի վաճառողների կողմից արգելված ապրանքների ցուցակագրումը կանխելու համար։ «Իվերմեկտին»-ը հակամակաբուծային դեղամիջոց է, որն օգտագործվում է քոսի նման հիվանդությունների բուժման համար, մինչդեռ ֆենբենդազոլը կենդանիների որդերի դեմ դեղամիջոց է: Սոցիալական ցանցերում հազարավոր, երբեմն միլիոնավոր դիտումներ ունեցող գրառումներ կան, որոնցում ներկայացված են չապացուցված պնդումներ, որ այս դեղամիջոցները կարող են օգնել քաղցկեղի բուժմանը։ Հոլիվուդյան դերասան Մել Գիբսոնը ամերիկյան հայտնի փոդքասթի ժամանակ հայտարարել էր, որ դեղամիջոցները հաջողությամբ բուժել են իր երեք ընկերներին, որոնք քաղցկեղով էին տառապում։ «Իվերմեկտին»-ը համաշխարհային ուշադրության կենտրոնում հայտնվեց որպես պոտենցիալ «հրաշագործ դեղամիջոց» կորոնավիրուսային համավարակի ժամանակ, չնայած կլինիկական փորձարկումները միշտ ցույց են տվել, որ այն օգուտներ չի տալիս Covid-19 հիվանդներին։
MHRA բժշկական կարգավորող մարմինը հայտարարել է, որ այն լիցենզավորված չէ քաղցկեղի բուժման համար։ Կենդանիների որդերի դեմ դեղամիջոց ֆենբենդազոլը հակամակաբուծային դեղամիջոց է, որը Մեծ Բրիտանիայում մարդկանց վրա օգտագործման համար լիցենզավորված չէ: Անասնաբուժական դեղերի վարչության տվյալներով՝ այն կարելի է գնել կենդանիների համար նախատեսված փոքր քանակությամբ՝ առանց դեղատոմսի։ Թեև դրանց հակաքաղցկեղային հատկությունների վերաբերյալ որոշ փորձարկումներ են իրականացվում, Macmillan Cancer Support-ը նշել է, որ իվերմեկտինի վերաբերյալ պնդումները հաստատող իրական կլինիկական ապացույցներ չկան։ Մեծ Բրիտանիայի քաղցկեղի հետազոտությունների կազմակերպությունը նաև զգուշացրել է, որ չնայած ֆենբենդազոլի մկների վրա փորձարկման արդյունքում կան որոշ հակաքաղցկեղային տվյալներ, չկան գիտական ապացույցներ, որոնք կհաստատեին, որ այն արդյունավետ է մարդկանց վրա։
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
13:41
13:22
13:08
10:58
10:46
10:22
10:03
20:55
20:33
17:46
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02