ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում բնակվող օտարազգի քաղաքացիները օժանդակել են մաքսանենգությամբ՝ առանձնապես խոշոր չափերով՝ 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներն ապօրինի ՀՀ տեղափոխելուն: Մասնավորապես՝ վերոհիշյալ թմրամիջոցները ձեռք բերելուց հետո օտարազգի քաղաքացիներից մեկը փորձել է մաքսանենգությամբ ՀՀ-ից դեպի Գերմանիա ուղղությամբ՝ 2, Մեծ Բրիտանիա ուղղությամբ՝ 1 փաթեթ, ընդհանուր՝ 13.8 կգ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ էլեկտրական ռելեներ ուղարկել, սակայն վերջինս ձերբակալվել է ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից:
Ձերբակալված Մ.Ք.-ն ՀՀ ՊԵԿ աշխատակիցների ուղեկցությամբ մեկնել է իր բնակության վայր և ներկայացրել ընդհանուր 8677 գրամ քաշով «Ափիոն», 2680 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների փաթեթներ, ենթադրյալ թմրամիջոցի պարունակությամբ չհրկիզվող 1 պահարան, որոնք վարույթի շրջանակում առգրավվել են: Նույն պահին ձերբակալվել են հանցավոր խմբի մյուս անդամներ, օտարազգի քաղաքացիներ՝ Ռ.Շ.-ն և Մ.Ա.-ն, ներկայացվել վարույթն իրականացնող մարմին: Օտարազգի քաղաքացիների բնակության հասցեում կատարված խուզարկության ընթացքում, ինչպես նաև չհրկիզվող պահարանի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ: Այսպիսով, նախնական կշռմամբ առգրավվել է ընդհանուր՝ 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի շուկայական արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 193 մլն 445 հզր ՀՀ դրամ: Ձերբակալված անձանցից Ռ.Շ.-ի և Մ.Ք.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու) և 44-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների մաքսանենգության փորձը), իսկ Մ.Ա.-ի նկատմամբ՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու), 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելը) և 44-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների մաքսանենգության փորձը): Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են մեծածավալ ապացուցողական և վարութային գործողություններ՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցները ՀՀ-ում ձեռք բերող այլ անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ:
13:03
10:33
10:18
10:18
10:02
09:02
17:55
16:44
12:33
12:15
11:59
11:44
11:42
11:27
11:12
11:04
19:23
17:38
16:18
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02