«ՀԱՊԿ-ի անդամ պետությունները Հայաստանին շարունակում են դիտարկել որպես կազմակերպության դաշնակից», — ՌԻԱ Նովոստիին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
«Հայաստանը հենց սկզբից եղել է ակտիվ և ներդաշնակ անդամ պետություն՝ արժանի ներդրում ունենալով հավաքական ներուժի ամրապնդման գործում, և ՀԱՊԿ-ի անդամ պետությունները շարունակում են այս երկիրը դիտարկել որպես կազմակերպության դաշնակից», - հայտարարել է Մասադիկովը։ Օգոստոսի սկզբին ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ կազմակերպության մարմիններում Հայաստանի ձայնի իրավունքը դադարեցնելու համար անհրաժեշտ է կոնսենսուս։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը կկայանա նոյեմբերի 11-ին Մոսկվայում, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այդ հարցը։
Հիշեցնենք, որ Երևանը 2024 թվականին սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Կազմակերպության կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ պետությունը երկու տարվա ընթացքում չի կատարում կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած իր ֆինանսական պարտավորությունները, ապա Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է կայացնում այդ պետության քաղաքացիներին կազմակերպության շրջանակներում քվոտային պաշտոնների առաջադրման իրավունքի կասեցման, ինչպես նաև կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։ Բացի այդ, կանոնադրության 20-րդ հոդվածը սահմանում է, որ եթե անդամ պետությունը չի կատարում կանոնադրության դրույթները, Խորհրդի որոշումները կամ դրանց կատարման նպատակով ընդունված կազմակերպության այլ մարմինների որոշումները, ապա Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է կասեցնել այդ պետության մասնակցությունը կազմակերպության մարմինների գործունեությանը կամ բացառել այն կազմակերպությունից։ Այդպիսի հարցերի վերաբերյալ որոշումները տվյալ անդամ պետության նկատմամբ ընդունվում են առանց նրա ձայնը հաշվի առնելու։
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02