ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի և Անկարայի պահանջը երկար տարիների պատմություն ունի: Եթե նախկինում ադրբեջանցիք միջազգային հարթակներում «լացակումած առաջարկում» էին փակել Մեծամորի ԱԷԿ-ը, ապա հիմա այդ պահանջը ներկայացնում են ինքնավստահ ու հրամայաբար: Ալիևն այնքան վստահաբար է «որոշել փակել» ՀՀ ատոմակայանը, որ նույնիսկ Հայաստանում էլեկտրաէներգիայի պակասորդը լուծելու առաջակ է անում Երևանին՝ իհարկե, մեզ դնելով Բաքվից միակողմանի կախվածության մեջ: Իսկ ինչպե՞ս է Ադրբեջանը լրացնելու էներգետիկ պակասորդը, երբ այն նույնիսկ իրեն չի բավարարում: Դեռևս 2024թ.-ին, Ադրբեջանի էներգետիկայի նախարարը հայտարարել էր Ապշերոնում (Կասպից ծովի ափ) ատոմակայանի կառուցման մտադրության մասին: Այն չէր բացառել նաև Ալիևը: Հաշվի առնելով ամերիկյան հովանու տակ ԹՐԻՓՓ նախագծի ոչ միայն տրանսպորտային, այլ նաև էներգառեսուրսների միջանցիկ տարանցման հավանականությունը, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը, էլեկտրաէներգիայի հարցում ևս նպատակ ունի Հարավային Կովկասում ստանձնել առաջին ջութակի դերը: Իսկ Արևմուտքը փորձում է օգտագործել ՀՀ-ին՝ ՌԴ-ին Հարավային Կովկասի բոլոր ոլորտներից դուրս մղելու նպատակով: Ակնհայտ է, որ ՀՀ ԱԷԿ-ի փակման հարցը չի համապատասխանում Հայաստանի էներգետիկ ռազմավարությանը, որը նախատեսում է «երկարաձգել գործող էներգաբլոկի շահագործումը մինչև 2036 թվականը և այդ ժամանակահատվածն օգտագործել նոր ատոմային մոդելի անցման համար։ Հայաստանում միշտ եղել է սկզբունքային որոշում՝ պահպանել ատոմային էներգետիկան որպես երկրի էներգետիկ անվտանգության հիմնական բաղադրիչներից մեկը։ 2026թ. ապրիլին ՌԴ կառավարությունը հայտարարել էր, որ «Ռոսատոմը» պատրաստ է ապահովել Հայկական ԱԷԿ-ի շահագործման երկարաձգումը մինչև 2036թ.՝ պայմանով, որ ռուսական ատոմային կոորպորացիային բաժին կհասնի աշխատանքների 70%-ը։ Ավելի վաղ՝ 2026թ. փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտարարել էր Հայաստանի ատոմային էներգետիկայում ԱՄՆ հնարավոր ներդրումների մասին։ Ըստ այդմ՝ ստորագրվել է միջուկային ոլորտում համագործակցության համաձայնագիր, որը ճանապարհ է բացում ապագա ծրագրերի իրականացման համար։ Անկախ տեղի ունեցող ռեգիոնալ զարգացումներից, Հայաստանը պետք է պահպանի ատոմային էներգետիկան որպես երկրի անվտանգության հիմնական բաղադրիչներից մեկը: Իսկ նոր էներգաբլոկի ընտրության հարցում միանշանակ կողմնորոշվի դեպի տեխնոլոգիապես փորձարկված և անվտանգ շահագործված կայան ունեցող, վստահելի ու երկարաժամկետ գործընկերնկերություն: Հատկապես, որ ըստ մասնագետների, դեռևս չկան փորձարկված և հաջողությամբ շահագործվող մոդուլային ատոմակայաններ: Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգ շահագործման համար դեռ 10 տարի կա, և քաղաքական ճնշումների տակ ընկած հապճեպ որոշումներ կայացնել պետք չէ: Հայկական ԱԷԿ-ն իսկապես ունի կրիտիկական նշանակություն․ այն ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը։ Դրա աշխատանքը դադարեցնելը՝ առանց ժամանակին փոխարինող հզորություն ապահովելու, լուրջ ռիսկ կստեղծի էներգահամակարգի համար։ Հենց այդ պատճառով պետական ռազմավարությունը պետք է նախատեսի՝ ոչ թե հրաժարվել ատոմային էներգետիկայից, այլ գործող հզորությունը փոխարինել նորով: Հատկապես, որ ՄԱԳԱՏԷ-ն խնդիրներ չի տեսնում Հայաստանի միջուկային էներգիայի անվտանգության ապահովման ծրագրերում»:
13:34
13:34
13:28
13:15
11:09
11:07
10:33
10:03
10:13
09:42
09:38
09:22
10:50
10:25
10:10
16:29
16:12
15:48
15:34
15:05
11:07 18.08.26
10:03 18.08.26
10:33 18.08.26
11:09 18.08.26
13:15 18.08.26
13:28 18.08.26
13:34 18.08.26
13:34 18.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02