ՀՀ քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա․Մ․-ն տևական ժամանակ համակարգչային հափշատկություններ իրականացնելու վերաբերյալ նախնական համաձայնություն ձեռք բերելով ՀՀ և օտարերկրյա մի խումբ այլ քաղաքացիների հետ, 2025 թվականի հունիսից մինչև նոյեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել է անդրազգային հանցավոր կազմակերպությանը, որի ղեկավարները հավաքագրել և ներգրավել են 50-ից ավելի անդամների, վերջիններիս գործողությունները ղեկավարելու և համակարգելու նպատակով ստեղծել բազմաստիճան հիերարխիկ կառուցվածք և կատարել մասնագիտացման վրա հիմնված դերաբաշխում, մշակել վարքագծի և արգելքների ներխմբային նորմեր և հետևել դրանց պահպանմանը, ներդրել հանցագործությունների կատարման հստակ և մանրակրկիտ մտածված մեխանիզմներ՝ ուղղորդելով քայլերի հաջորդականությունը:
Հանցավոր կազմակերպության անդամները հանդես գալով իբր իրավաբան, միջազգային ընկերությունների, կրիպտոհարթակների ներկայացուցիչ, ֆինանսական պատասխանատու, ներկայանալով տարբեր կեղծանուններով՝ վարձակալված տարածքներից կատարել են իրենց դիտավորության մեջ ընդգրկված համակարգչային հաշտակություններ։ Նախաքննությամբ հիմնավորվել է հանցավոր կազմակերպության կողմից առնվազն 2 մլրդ 518 մլն 288 հզր 500 ՀՀ դրամի հափշտակություններ կատարելու հանգամանքը։ Ա․Մ․-ի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է հանցավոր ծագում ունեցող 29 մլն 491 հզր ՀՀ դրամ գումար և մեծ թվով ոսկյա զարդեր, որոնց հետագա բռնագրավման հարցին կանդրադառնա դատարանն իր եզրափակիչ դատավարական ակտով: Ա․Մ․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը): Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02