Հայաստանը պետք է հարևանների հետ փոխադարձ վստահություն ձևավորի, խնդիրները հնարավորինս առանց միջնորդների լուծի և համատեղ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի։ Այդ ճանապարհով հնարավոր կլինի տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատել և Հայաստանն իսկապես դարձնել «Խաղաղության խաչմերուկ»։ Այս մասին Չեխիա կատարած պաշտոնական այցն ամփոփող ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե առաջիկա տասնամյակներին ինչպիսի տարածաշրջան կարող է ձևավորվել ներկայում իրականացվող խաղաղության քաղաքականության արդյունքում։ «Երբ նայում եմ, թե հետագայում ինչ կարող է տեղի ունենալ մեր տարածաշրջանում, եթե լրացուցիչ խնդիրներ չառաջանան, և մենք ինքներս փորձենք մեր հարցերը լուծել մեր հարևանների հետ՝ առանց որևէ միջնորդության, համոզված եմ, որ հաջողություններ ունենալու ենք՝ անկախ ամեն ինչից»,- ասել է Խաչատուրյանը։ Նախագահի խոսքով՝ ներկայում տարածաշրջանում ձևավորվել է նոր իրավիճակ, կան խաղաղության և համագործակցության համար անհրաժեշտ հնարավորություններ, ցանկություն ու պատրաստակամություն։
«Հիմա լրիվ այլ իրավիճակ է։ Հիմա հնարավորություններ, ցանկություն և պատրաստակամություն կան։ Մենք ինքներս պետք է կարողանանք մեր հարևանների հետ փոխադարձ վստահություն ձևավորել և համատեղ ծրագրեր իրականացնել։կատի ունեմ և՛ ԹՐԻՓՓ-ը, և՛ հետագայում էներգետիկ, ինչու ոչ՝ նաև այլ համատեղ ծրագրերը, որոնք օգտակար են լինելու ոչ միայն առանձին մեր երկրների, այլև ամբողջ տարածաշրջանի համար»,- նշել է ՀՀ նախագահը։ Խաչատուրյանի համոզմամբ՝ Հայաստանը պարտավոր է օգտագործել տարածաշրջանային համագործակցության համար ստեղծված հնարավորությունը և գործնականում դառնալ «Խաղաղության խաչմերուկ»։
14:21
14:09
14:04
13:15
13:14
13:04
12:48
12:48
12:22
12:05
11:08
10:34
09:22
09:04
20:12
18:51
18:35
18:16
17:15
16:52
20:12 20.10.26
09:04 21.10.26
10:19 20.10.26
09:22 21.10.26
17:15 20.10.26
18:51 20.10.26
12:02 20.10.26
13:15 21.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02