Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Այս մասին հայտնում է ֆեդերացիան։ Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից ժամանած 14 լավագույն դպրոցական թիմեր իրենց շախմատային պայքարն սկսել են Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում։ «Սեպտեմբերի 10-ին Կապանի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ օլիմպիադայի բացման արարողությունը, որին ներկա էին Կապան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-գլխավոր տնօրեն, ՄԳ Սմբատ Լպուտյանը։ Բացման արարողության ընթացքում մասնակից թիմերը վիճակահանությամբ որոշեցին իրենց մեկնարկային համարները՝ ազդարարելով հոբելյանական օլիմպիադայի մրցաշարային պայքարի մեկնարկը։ Արդեն 20 տարի է՝ օլիմպիադան իրականացվում է Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության գլխավոր հովանավորությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Առջևում են մրցաշարային օրերը, հետաքրքիր պարտիաներն ու նոր շախմատային պատմությունները։ Մաղթում ենք բոլոր թիմերին հաջողություն և հետաքրքիր պայքար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02