Սեպտեմբերի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 23։30-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Շարուրի փողոցի շենքերից մեկի մոտ՝ բակային վայրում մի անչափահաս աղջիկ տարբեր մարդկանցից հեռախոս է խնդրում և անցորդներին հայտնել է, որ իրեն առավոտյան ինչ-որ մեքենայով տարել են, հիմա հետ է վերադարձել և վախենում է տուն մտնել։ Երևանի բնակիչ 17-ամյա Կ․ Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, իրենց շենքի բակում իրեն է մոտեցել ոմն Էրոն և առաջարկել զրուցել։ Քայլելով հասել են «Կարմիր բլուր» գերեզմանատան կամրջի տակ, որտեղ վերջինս իրեն առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, սակայն մերժում ստանալով՝ հրել և գցել է իրեն գետնին, հանել է տաբատը և մերկացել, որից հետո հանել է նաև իր վերնաշապիկը և, ձեռքերը բռնելով, սկսել է համբուրել մարմինը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ աղջիկը ոստիկաններին հայտնել է, որ այդ ամենին ինքը դիմադրել է և փորձել փախչել, փախուստի է դիմել, երբ ոմն Էրոյի հեռախոսին զանգ է եկել։ Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ ոմն Էրոյի ինքնությունը պարզելու և վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանության վարչությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02