90 տարեկան հասակում, կյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը։ Հոգեհանգիստը տեղի կունենա 2026 թվականի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 17։00-ից, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին՝ նույն վայրից։ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը հայտնի գործարար, բարերար և մտավորական էր, ով երկար տարիներ մասնագիտական ակտիվ գործունեություն է ծավալել ինչպես Հայաստանում, այնպես էլ նախկին ԽՍՀՄ տարածքում և արտերկրում։ Որպես էներգետիկայի ոլորտի բարձրակարգ մասնագետ՝ նա երկար տարիներ գործուղվել ու աշխատել է արտասահմանյան երկրներում, մասնավորապես՝ Կուբայում և Գերմանիայում։ Վաստակավոր էներգետիկ Վիլհելմ Կարապետյանի աշխատանքային կենսագրությունը տասնամյակների պատմություն ունի՝ փոքր էլեկտրակայանից մինչև «Էներգանորոգում» գործարան։ Նա երկարամյա և արդյունավետ գործունեություն է ծավալել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի ոլորտում՝ իր մասնագիտական գիտելիքներով, փորձով և ներդրած նշանակալի ավանդով նպաստելով ոլորտի զարգացմանն ու առաջընթացին։ Հայաստանի էներգահամակարգի 100-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով։ Վ. Կարապետյանը ակտիվորեն զբաղվել է բարեգործությամբ, հատկապես Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում, ինչի համար 2011 թվականին Արցախի նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով։ Զբաղվել է նաև գրական գործունեությամբ․ հիշարժան է 2009 թվականին լույս տեսած «Զրույց թոռների հետ» գիրքը։
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02