Պարզվել է երեկ՝ սեպտեմբերի 16-ին, Կոտայքի մարզում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համայնքային ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան վարել է Հրազդան քաղաքի բնակիչ 58-ամյա Մխիթար Հովսեփյանը։ Վթարի հետևանքով Մ. Հովսեփյանը, նրա ուղևորներ՝ Հրազդան քաղաքի բնակիչներ 61-ամյա Սիլվա Մարգարյանը, 59-ամյա Հասմիկ Արզումանյանը և 42-ամյա Լիլիթ Թադևոսյանը տեղում մահացել են, իսկ Հրազդան քաղաքի բնակիչ 55-ամյա Լիաննա Մարգարյանը մարմնական վանսվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից այնուհետև ռեանիմոբիլով տեղափոխել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Կա վարկած, որ ավտոմեքենան վարելիս վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, հայտնվել ծառերի մեջ։ Վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել էր, 1 հոգի՝ տեղափոխվել հիվանդանոց։
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02