Սեպտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ իրենց կողմից սպասարկվող գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է թոնիրը և նրան՝ «դեմքի 1-ին, 2-րդ աստիճանի այրվածք, ձախ վերին վերջույթի 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածք, զույգ ստորին վերջույթների 1-ին, 2-րդ աստիճանի այրվածք» ախտորոշմամբ, տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզել են, որ տուժածը Արարատի մարզի բնակիչ 2-ամյա Է․ Ա․-ն է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արտաշատի համայնքային ոստիկանները պարզել են, որ երեխան նույն օրը՝ ժամը 21։15-ի սահմաններում, իրենց տան թոնրատանը պատահաբար ընկել է կիսաայրվող թոնրի մեջ, որի հետևանքով ստացել է նշված այրվածքները։ Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02