ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Սանամյանը, սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանը, հրամանատարական կազմի բարձրաստիճան ներկայացուցիչներ, սպաներ, ծնողներ: ՀՀ պետական օրհներգի հնչյունների և մարտական դրոշի ներքո երիտասարդ սահմանապահները երդվեցին անձնվիրաբար ծառայել Հայաստանի Հանրապետությանը, լինել պետական սահմանի պաշտպանության և անձեռնմխելիության անառիկ վահան՝ վստահեցնելով, որ արդարացնելու են իրենց հետ կապված բոլոր հույսերն ու սպասումները։ Նորակոչիկներին շնորհավորեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարը:
«Այս պահից մուտք գործելով սահմանապահ զորքերի մեծ ընտանիք՝ պետք է վերաբերվեք միմյանց եղբայրական սիրով և հարգանքով, շարունակելով ձևավորված բարի ավանդույթները: Համոզված եմ, որ անմնացորդ նվիրումով ծառայելու եք Հայաստանի Հանրապետությանը և բարեխղճորեն կատարելու եք ձեր ծառայողական պարտականությունները» - իր խոսքում նշեց սահմանապահ զորքերի հրամանատարը: Ողջույնի և քաջալերանքի խոսքերում ընդգծվեցին պետական սահմանն անառիկ պահելու կարևորությունն ու պատասխանատվությունը, իսկ նորակոչիկները վստահեցրին, որ պատվով կկատարեն իրենց առջև դրված խնդիրներն ու կարդարացնեն բոլոր հույսերը: Միջոցառման ընթացքում ծնողների անունից ելույթ ունեցավ նորակոչիկի մայրը՝ հնչեցնելով ջերմ բարեմաղթանքներ: Արարողության պաշտոնական մասն ավարտվեց զինվորական նվագախմբի ուղեկցությամբ հանդիսավոր քայլերթով և սահմանապահների կողմից օրհներգի կատարմամբ։ Տոնական միջոցառումից հետո ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Դ. Սանամյանը և սահմանապահ զորքերի հրամանատարական կազմը շրջայց կատարեցին զորամասում, ծանոթացան զինծառայողների կենցաղային և ծառայողական պայմաններին, սպառազինության և նյութատեխնիկական միջոցներին։
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02