Օրեր առաջ Գլենդել քաղաքում տեղի ունեցավ «Տերյան մշակութային կենտրոն»ՀԿ հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանի «Կինը» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Երկու օր շարունակ ցուցասրահը լցված էր նկարչուհու վառ գունապնակով, ծաղիկներով, ջերմ մթնոլորտով և այցելուների մեծ հոսքով։ Լոս Անջելեսի արվեստասեր հանրությունը մեծ հետաքրքրությամբ ընդունեց Լիլիթ Մելիքյանի ստեղծագործական աշխարհը՝ նրա գունային համարձակ լուծումները, ինքնատիպ ձեռագիրը և կտորի հետ աշխատելու յուրահատուկ եղանակը։ Ցուցահանդեսում ներկայացված էին բատիկայի տեխնիկայով ստեղծված նկարներ, ինչպես նաև «Կինը» հավաքածուն, որի միջոցով արվեստագետը ցուցադրեց, թե ինչպես է գեղանկարչությունը վերածվում տեքստիլի, իսկ կտավի պատկերները՝ հագուստի։ Նույն ստեղծագործությունները միաժամանակ ապրում էին տարբեր ձևաչափերում՝ որպես պատերին ցուցադրված նկարներ և մանեկեններին ներկայացված հագուստներ։ Այս համադրությունը այցելուներին հնարավորություն տվեց տեսնելու նկարչության, տեքստիլ արվեստի և նորաձևության կենդանի փոխակերպումը։ Ցուցադրության առանձնահատուկ մասերից էր նաև Լիլիթ Մելիքյանի հեղինակած մանկական ստեղծագործական գիրք-ալբոմը։ Գրքում ներկայացված է յուրաքանչյուր նկարի և կերպարի պատմությունը, իսկ ընթերցողը հնարավորություն է ստանում գունավորելու պատկերներն ու կարծես ստեղծագործելու նկարչուհու հետ միասին։ Ցուցահանդեսը հյուրընկալած պատկերասրահը երկու օր շարունակ ընդունեց բազմաթիվ այցելուների, որոնք եկել էին բացահայտելու կտորի հետ աշխատանքի նոր և անսովոր մոտեցում։ Ներկայացված աշխատանքներում ազգային մշակույթի հիշողությունը միահյուսված էր ժամանակակից արվեստի, նորաձևության և հեղինակի վառ անհատականության հետ։ Առաջիկա ամիսներին նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանը Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում կներկայացնի հայկական ազգային տարազները, իր նորաձևության հավաքածուները, հեղինակային նկարներն ու գրքերը, ինչպես նաև այն ստեղծագործական նախագծերը, որոնք իրականացնում է «Տերյան մշակութային կենտրոն»ՀԿ հետ։
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02