Ապօրինի ձեռնարկատիրությունը քրեորեն պատժելի արարք է, իսկ կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու և իրացնելու դեպքում կարող է նաև վտանգվել մարդկանց առողջությունը: Ոստիկանությունը հորդորում է չզբաղվել ապօրինի ձեռնարկատիրությամբ և հիշեցնում, որ իրավապահ մարմինները նման դեպքերը բացահայտելու հարցում հետևողական են: Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու հերթական դեպքերն են բացահայտել Քանաքեռ-Զեյթունի և Արմավիրի բաժինների համայնքային ոստիկանները։ Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները սեպտեմբերի 14-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Քանաքեռի փողոցի 51-ամյա բնակիչը, առանց համապատասխան թույլտվության, պատրաստում և իրացնում է ոգելից խմիչքներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 51-ամյա տղամարդու ավտոտնակում հայտնաբերվել են օղիով և կոնյակով լցված 10-լիտրանոց տարաներ, 12 շիշ օղի, օղու դատարկ շշեր, խցաններ, ակցիզներ։ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել նաև Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները։ Ըստ տեղեկության՝ Բամբակաշատ գյուղի 62-ամյա բնակիչը, առանց համապատասխան թույլտվության, իրացնելու նպատակով պատրաստում է կեղծ օղիներ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 62-ամյա տղամարդու տան և կից օժանդակ շինության զննությամբ հայտնաբերվել է առանց համապատասխան ակցիզի 92 շիշ օղի։ Երկու դեպքով էլ կատարվում է նախաքննություն։
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02