Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ լիովին կիրառելի է անձեռնմխելիության ինստիտուտը։ Այս մասին սեպտեմբերի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նրա փաստաբան Արամ Օրբելյանը։ Պատասխանելով նախկին նախագահի անձեռնմխելիության վերաբերյալ հարցին՝ փաստաբանը նշել է, որ գործող նախագահն ունի իմունիտետ, իսկ պաշտոնաթող նախագահն իր կարգավիճակից բխող գործողությունների համար օժտված է անձեռնմխելիությամբ։
«Պնդում եմ, որ այս գործով նախագահի անձեռնմխելիությունը լիովին կիրառելի է, քանի որ խոսքը վերաբերում է բացառապես կառավարության որոշումների վավերացմանը»,— ընդգծել է փաստաբանը՝ հավելելով, որ մեղադրանք է առաջադրվել նաև հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, մինչդեռ քվեարկած կառավարության անդամներին մեղադրանքներ չեն ներկայացվել։ Ըստ փաստաբանի՝ Քոչարյանի առնչությունն այս գործին լոկ կառավարության որոշումների վավերացումն է եղել, ինչը Սահմանադրությամբ նրան վերապահված պարտականությունն է եղել, հավելելով, որ վերջինս այլընտրանք չի ունեցել։ Օրբելյանը մեղադրանքն անվանել է մշուշոտ ու հայտնել, որ մտադիր է պատգամավորների հետ քննարկել Քրեական օրենսգրքի փոփոխությունները՝ ենթադրական ձևակերպումներից խուսափելու համար։ «Ենթադրական ձևակերպումների առկայության դեպքում գործը ենթակա է կարճման։ Պետք է հստակ նշվի, թե ով ինչ է արել․ եթե հայտնի չէ՝ գրվում է «անհայտ անձ», այլ ոչ թե անորոշ ու ենթադրական խոսքեր»,— ընդգծել է նա։ Փաստաբանը նաև հիշեցրել է, որ բոլոր այն դատախազներն ու քննիչները, որոնք տարբեր պատճառներով հասկանում են, որ ապօրինի գործողություններ են կատարում, պետք է գիտակցեն, որ գիտակցաբար գնում են հանցագործության։
14:16
14:14
13:55
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02