Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Նյու Յորքում մասնակցել է «Բնապահպանական բազմակողմ համագործակցության նորացում․ հարմարվելով այսօրվա մարտահրավերներին և վաղվա հնարավորություններին» խորագրով բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը։ Նախարարը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ընդգծել է, որ այսօր խնդիրը բազմակողմ համագործակցության կարևորությունը վերագնահատելը չէ, այլ այն ժամանակակից մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու և գործնական արդյունքներ ապահովելու կարողությունը։
Համբարձում Մաթևոսյանը անդրադարձել է երեք առանցքային ուղղության՝ գլոբալ հանձնառություններից գործնական իրականացման անցմանը, բազմակողմ համագործակցությունը լրացնող նախաձեռնությունների արդյունավետ կիրառմանը և առավել ուժեղ քաղաքական առաջնորդության անհրաժեշտությանը։ Նախարարը ընդգծել է, որ կլիմայի փոփոխությունը, կենսաբազմազանության կորուստը, աղտոտումը և էկոհամակարգերի դեգրադացիան փոխկապակցված մարտահրավերներ են, հետևաբար դրանց արձագանքները ևս պետք է լինեն առավել համակարգված։ Որպես COP17-ը հյուրընկալող և նախագահությունը ստանձնող երկիր՝ Հայաստանը ձգտում է Երևանում կայանալիք համաժողովը դարձնել հարթակ, որը կամրջում է հանձնառություններն ու դրանց իրականացումը, հավակնություններն ու իրականացման միջոցները, ինչպես նաև գլոբալ որոշումներն ու ազգային և տեղական մակարդակներում իրականացվող գործողությունները։ Սա է Հայաստանի COP17 նախագահության և «Taking Action for Nature»՝ «Գործողություններ հանուն բնության» կարգախոսի հիմքում ընկած մոտեցումը։
13:03
10:33
10:18
10:18
10:02
09:02
17:55
16:44
12:33
12:15
11:59
11:44
11:42
11:27
11:12
11:04
19:23
17:38
16:18
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02