րամով Դպրոցահասակ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի քարոզման և լող մարզաձևի մասսայականացման նպատակով մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը: Հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 8-ը ՀՀ մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների միջև կանցկացվի նախնական՝ մարզային փուլը: Եզրափակիչ փուլին մասնակցում են ՀՀ 10 մարզերի հավաքական թիմերը և Երևանի քաղաքային փուլում հաղթող ճանաչված վարչական շրջանի թիմը: Յուրաքանչյուր տարիքային խմբի թիմի կազմը՝ 4 տղա և 4 աղջիկ: Մրցաշարն անցկացվում է 2 տարիքային խմբով՝ • 4-7-րդ դասարաններ՝ 2014-2017 թվականներին ծնված աշակերտներ, • 8-12-րդ դասարաններ՝ 2009-2013 թվականներին ծնված աշակերտներ: Մարզային և Երևան քաղաքի վարչականշրջանների փուլին կարող են մասնակցելհանրապետության բոլոր հանրակրթականդպրոցների աշակերտները, որոնք լողով զբաղվելուհամար հակացուցում չունեն:
Մրցաշարի մարզային, Երևան քաղաքի վարչական շրջանների և քաղաքային փուլերում 1-ին տարիքային խմբի մասնակիցները մրցում են 50 մետր, իսկ երկրորդ տարիքային խմբի մասնակիցները՝ 100 մետր ազատ ոճում: Մրցաշարի մարզային, Երևան քաղաքի վարչական շրջանների և քաղաքային փուլերը պետք է անցկացվեն առնվազն 25 մետր երկարությամբ լողավազաններում:Ê Եզրափակիչ փուլում առաջին և երկրորդ տարիքային խմբերի մասնակիցները մրցում են համապատասխանաբար 8x50 մետր և 8x100 մետր փոխանցումալողով, ազատ ոճով, խառը կազմով (4 աղջիկ և 4 տղա): Մրցաշարի եզրափակիչ փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերը կպարգևատրվեն ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, հուշանվերներով, մեդալներով և դրամական պարգևներով: Թիմերի դրամական պարգևների գումարը համամասնությամբ կբաժանվի հավաքական թիմի անդամների դպրոցների միջև՝ դպրոցի մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույք ձեռք բերելու նպատակով: 1-ին տեղ գրաված թիմը կպարգևատրվի 4,000,000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500,000 ՀՀ դրամով, իսկ 3-րդ տեղը՝ 1,500,000 ՀՀ դրամով: Մրցաշարի մրցանակային տեղեր գրաված աշակերտները ևս կպարգևատրվեն դրամական մրցանակներով. • 1-ին տեղ՝ (8 մասնակից) 150,000-ական ՀՀ դրամ, • 2-րդ տեղ՝ (8 մասնակից) 100,000-ական ՀՀ դրամ, • 3-րդ տեղ՝ (8 մասնակից) 75,000-ական դրամ: Պարգևատրում է նախատեսված նաև հավաքական թիմերի պատասխանատուների համար (մարզիչ կամ ֆիզկուլտուրայի ուսուցիչ) ՝ • 1-ին տեղ՝ 150,000 ՀՀ դրամ, • 2-րդ տեղ՝ 100,000 ՀՀ դրամ, • 3-րդ տեղ՝ 75,000 ՀՀ դրամ: Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն: Եզրափակիչ փուլը կանցկացվի նոյեմբերի վերջին Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանում: Մարզային փուլի ժամանակացույցն ու մրցավայրերը՝ կից:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02