ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը հետաձգվեց։ Նման առաջարկով հանդես եկավ Զարուհի Բաթոյանը։
Նախագիծը, որը մշակվել է Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած ընտանեկան բռնության դեմ պայքարի արշավի շրջանակում, այսօր պետք է քննարկվեր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
Նիստի ընթացքում հիմնական զեկուցող Զարուհի Բաթոյանն ասաց, որ ստացել են բազմաթիվ առաջարկներ, փաթեթը մեծ է, այդ իսկ պատճառով լրացուցիչ ժամանակի կարիք ունեն. «Խնդրում ենք հանձնաժողովին այն հետաձգել ու քննարկել հաջորդ նիստերին՝ պատշաճ անդրադառնալու գործընկերների և քաղհասարակության կողմից ներկայացված առաջարկներին»։
Հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց, որ ողջունում է այս որոշումը. «Երբ աշխատանքային քննարկում ունեցանք այստեղ, առաջարկություններ ենք ստացել, որոնք փոխանցված են ձեզ։ Հետաձգելով մինչև 2 ամիս, ինչը օրենքով սահմանված ժամանակահատված է, կունենանք քննարկումներ»։
16:21
16:03
15:52
15:36
15:19
15:18
15:03
14:42
14:25
14:12
14:04
13:56
13:48
13:22
13:03
11:23
11:09
09:55
09:33
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02