«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը տարածել է բաց նամակ-պահանջ` ուղղված Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանին և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն իր խորին վրդովմունքն է արտահայտում սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակված անպատեհ և անհարգալից հաղորդման, ինչպես նաև Հանրային հեռարձակողի կողմից տարիներ շարունակ իրականացվող կողմնակալ քաղաքականության վերաբերյալ։
Սեպտեմբերի 27-ը մեր ժողովրդի և պետականության համար ողբերգական և սրբազան հիշատակի օր է։ Այդ օրը Հանրային հեռուստաընկերության եթերով անպատեհ, հանրային արժեքները ոտնահարող բովանդակություն հեռարձակելը ոչ միայն անընդունելի է, այլև բացահայտ անարգանք է մեր հասարակության, զոհվածների հիշատակի և Հանրային հեռարձակողի բուն առաքելության հանդեպ։ Այս միջադեպը Հանրայինի ղեկավարության կողմից իրականացվող համակարգային անգործության և քաղաքական ծառայամտության օրինաչափ հետևանքն է։ Հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է ՀՀ հարկատուների միջոցներից և օրենքով պարտավոր է պահպանել չեզոքություն ու բազմակարծություն, վերածվել է իշխանական քարոզչամեքենայի: Ընտրական փուլերում Հանրայինը լիովին շեղվել է իր առաքելությունից՝ իրականացնելով բացահայտ և ամբողջական իշխանամետ քարոզչություն, խախտելով հավասար պայմանների և լուսաբանման արդարության բոլոր սկզբունքները։ Քաղաքական հաղորդումների շրջանակներում, մասնավորապես՝ Պետրոս Ղազարյանի վարած հարցազրույցներում, ակնհայտ է ընդգծված կողմնակալ դիրքորոշումը։ Եթերը ծառայեցվում է իշխանական թեզերի առաջմղմանը, իսկ ընդդիմադիր կամ այլախոհ տեսակետները ենթարկվում են թիրախավորման ու մանիպուլյացիաների։ Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանումը կատարվում է բացառապես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շահերից ելնելով՝ լուսանցք մղելով այլընտրանքային տեսակետներն ու խորհրդարանական ընդդիմության գործունեությունը։ Հանրայինի եթեր են բերվում զանազան տիրադավ, եկեղեցական նվիրապետությունն ու ազգային-հոգևոր արժեքները պառակտող անձինք՝ նպատակաուղղված հարված հասցնելով Հայ Առաքելական Եկեղեցուն և հանրային համերաշխությանը։ Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանի և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի անհապաղ հրաժարականը՝ եթերային քաղաքականությունը տապալելու, սեպտեմբերի 27-ի հաղորդման հեռարձակումը թույլ տալու և Հանրայինն իշխանական քարոզչամիջոցի վերածելու համար։ Պահանջում ենք նաև Հանրայինի եթերային քաղաքականության անհապաղ վերանայում և դրա վերադարձ հանրությանը»,–ասված է մաց նամակ–պահանջում։
11:34
11:15
11:02
10:36
10:18
10:02
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02