«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ողջունել է Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին։
«Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին։ Վերջերս, «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատվիրակությունը Ստրասբուրգում առանցքային հանդիպումներ ունեցավ Եվրամիության պաշտոնյաների հետ։ Մեր օրակարգային հարցերի կենտրոնում էր նաև հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների անհապաղ ազատ արձակման հարցը։ Մենք վերահաստատեցինք և համոզվեցինք, որ Եվրամիությունը պատրաստ է գործուն աջակցություն ցուցաբերել Հայաստանին։
Ակնհայտ է, որ Եվրոպական խորհրդարանի այս բանաձևն ընդունվել է ոչ թե Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության շնորհիվ և նրանց ջանքերով, այլ՝ ի հեճուկս նրանց։ Մինչ Եվրոպական խորհրդարանում դատապարտվում էր Ալիևի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ և պահանվջում ազատ արձակել հայ ռազմագերիներին ու քաղբանտարկյալներին՝ ընդունելով այս բանաձևը, Նիկոլ Փաշինյանը կատակում և ծիծաղում էր Ալիևի հետ։ Այլևս անհերքելի է, որ Փաշինյանն Ալիևի կամակատարն է և երբեք չի համարձակվի հակադրվել իր տիրոջը և պաշտպանել Հայաստանի շահերը։ Եվրոպական խորհրդարանի այս բանաձևը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանը կարող է հասնել արժանապատիվ խաղաղության՝ առանց զիջումների։ Դրա համար պետք է լինել ուժեղ և համարձակորեն պաշտպանել մեր երկրի շահերը՝ չընկրկելով Ալիևի ճնշումների առաջ։ «Ուժեղ Հայաստանը» հաստատելու է խաղաղություն՝ առանց զիջումների»,-նշված է հաղորդագրության մեջ։
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02