«Հոկտեմբերի 12-ին Վարշավայում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ», - հայտնում են ԱԳՄԱ նախարարությունից։
Հաղորդագրությունում նշված է․
«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Լեհաստան գործընկերության հարցեր՝ ընդգծելով բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական կյանքի կոչման կարևորությունը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական համագործակցության խորացմանը։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը և Ռադոսլավ Սիկորսկին գոհունակություն են հայտնել ընթացիկ տարվա սեպտեմբերին Երևանում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների և դրանց շրջանակներում Հայաստան-Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառման անցկացման կապակցությամբ՝ կարևորելով դրանց արդյունքների հիման վրա փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը: Ընդգծվել է Լեհաստանի շուկա հայկական արտադրանքի արտահանման ծավալների աճի դրական դինամիկան և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը:
Մտքեր են փոխանակվել տարբեր ուղղություններով զարգացող հայաստանյան և լեհական ընկերությունների միջև համագործակցության խթանման հնարավորությունների շուրջ, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների և ծառայությունների թվայնացման ոլորտներում:
Արարատ Միրզոյանը և Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանի եվրոպական ձգտումներին, ժողովրդավարական բարեփոխումներին և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը Լեհաստանի շարունակական աջակցությունը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային զարգացումների, ինչպես նաև Հարավային Կովկասում նոր իրողությունների պայմաններում համագործակցության և փոխկապակցվածության զարգացման հեռանկարների շուրջ:
Զրուցակիցները քննարկել են նաև 2027թ. մայիսին Երևանում կայանալիք «Երևանյան երկխոսություն» միջագային չորրորդ համաժողովի շրջանակներում փոխգործակցության, այդ թվում՝ համաժողովին լեհական կողմի բարձր մակարդակի մասնակցությանն առնչվող հարցեր»:
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02