Երկրի բնակչության կեսից ավելին՝ 3.9 մլրդ մարդ, չեն օգտվում համացանցից, չնայած դրա բուռն զարգացմանը։ Նման տվյալներ են ներկայացվել Ժնևում հրապարակված՝ ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատություն հանդիսացող Էլեկտրակապի միջազգային միության ամենամյա զեկույցում՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Բջջային լայնաշերտ համացանցը տեխնիկապես այժմ հասանելի է Երկրի բնակիչների 84 տոկոսին, սակայն իրական օգատեր է հանդիսանում միայն 47 տոկոսը՝ ասվում է «Տեղեկատվական հասարակության չափումը» վերտառությամբ հետազոտությունում։ «Բարձր սակագները, ծառայությունների վատ որակը և այլ խոչընդոտներ իրենցից լուրջ պատնեշ են ներկայացնում թվային աշխարհ մեծ թվով մարդկանց մուտքի համար»,-փաստում են հաստատության փորձագետները՝ ընդգծելով, որ օֆլայն է մնում 3.9 մլրդ մարդ, որոնց թվում անհամեմատ շատ են կանայք, տարեցները, մարդիկ՝ ցածր կրթությամբ ու եկամուտներով, և գյուղաբնակները։
Փորձագետների կարծիքով՝ միայն համացանցի հասանելիությունը բավարար չէ, քաղաքական գործիչները պետք է լուծեն սոցիալ-տնտեսական անհավասարության հաղթահարման խնդիրը։ Ինչ վերաբերվում է բջջային կապին՝ ապա 15-74 տարեկան մարդկանց շրջանում դրանից օգտվում է մոլորակի բնակչության 85 տոկոսը։
Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման ինդեքսում առաջին տեղը, ինչպես անցած տարի, զբաղեցնում է Կորեայի հանրապետությունը։ 175 երկրներից կազմված ցուցակի առաջին հնգյակում են նաև Իսլանդիան, Դանիան, Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան։
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02