ԱՄՆ-ում բնակվող զույգը տարիներ առաջ մեկ դոլարով լքված տուն է գնել և այն վերածել 2,4 միլիոն դոլար արժողությամբ շքեղ անշարժ գույքի:
Ջորջ և Նենսի Քորբեթները յոթ տարի շարունակ աշխատել են դրա վրա` ներառյալ տան տեղաշարժը Ֆլորիդա նահանգի Տամպայի ծոցի ափի երկայնքով:
The Daily Mail-ը գրում է, որ ընտանեկան զույգն առանձնատունը ձեռք է բերել ընդամենը մեկ դոլարով և մոտ 250 հազար դոլար ծախսել այն իրենց հողամաս տեղափոխելու համար: Յոթ տարի շարունակ զույգն աշխատել է տան վրա` այն լքված տնից շքեղագույն առանձնատան վերածելով:
650 քառակուսի մետր մակերեսով, 7 ննջասենյակով, 5 բուխարիով, վերելակով, վիտրաժային պատուհաններով և արհեստական ջրավազանով հագեցած առանձնատունը զարդարված է շքեղ վարագույրներով, վիտրաժային ապակիներով:
Կայքը գրում է, որ տունը ներառվել է ԱՄՆ-ի ազգային պատմական վայրերի ռեեստրում: Տան պատուհանները նայում են դեպի Տամպայի ծովածոց, և դրա կողքին հյուրերի համար նախատեսված առանձին երկհարկանի տուն, չորս ավտոմեքենայի համար ավտոտնակ և նավամատույց կա:
Առանձնատունը վաճառքի էր հանվել 2 տարի առաջ՝ 4,9 մլն դոլարով, բայց արդյունքում վաճառվել էր 1,1 մլն դոլարով։ Այն գնած անձի անունը չի հաղորդվում։
Նշվում է, որ այժմ առանձնատունը վաճառվում է 2,4 միլիոն դոլարով:










18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02