Շանհայի համագործակցության կազմակերպությունը չունի արագ ընդլայնվելու նպատակ: Այդ մասին հայտարարել է միավորման գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը՝ մեկնաբանելով ՇՀԿ-ին Թուրքիայի միանալու հնարավորությունը: Ընդ որում՝ նա նշել է, որ կազմակերպությանը միանալ ցանկացողների թվում են նաև Սիրիան և Ուկրաինան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՄԱԿ-ում պատասխանելով ՇՀԿ-ին Անկարայի միանալու հեռանկարների մասին լրագրողների հարցերին ՝ Ալիմովը նշել է, որ «Թուրքիան երկխոսության մեջ գտնվող գործընկեր է»:
«Մենք չենք շտապում ընդլայնվել: Այժմ քայլը քայլի հետևից, պարտավորությունների մասին հուշագրի համապատասխան, աշխատում ենք Հնդկաստանի և Պակիստանի հետ: Մենք կավարտենք այդ գործընթացը, այնուհետև կտեսնենք, թե ինչպես է դա աշխատելու: Մենք հանգիստ գնում ենք մեր ճանապարհով: Մենք մեր ծրագիրն ունենք, և մենք այն իրականացնում ենք»,- հայտարարել է Ալիմովը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցությունը երկրի համար միակ տարբերակը չէ, Անկարան քննարկում է ՇՀԿ-ին անդամակցության հարցը Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Նուրսուլթան Նազարբաևի հետ միասին:
Հիշեցնենք, որ 2001 թվականին հիմնված ՇՀԿ-ի անդամներ են Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը և այլն։ Երկխոսության մեջ գտնվող գործընկեր երկրներն են Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02