Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի մի շարք աշխատակիցների: Շնորհավորելով Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի հոբելյանների առթիվ՝ քաղաքապետը նշել է, որ շնորհիվ ոլորտի նվիրյալների, թե՛ ռադիոն և թե՛ հեռուստատեսությունը տասնամյակներ շարունակ եղել ու մնում են յուրաքանչյուրիս կյանքի անբաժանելի և կարևոր մասնիկը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Մեր կյանքն այսօր իսկապես դժվար է պատկերացնել առանց հեռուստատեսության և ռադիոյի: Դրանք իրոք դարձել են յուրաքանչյուրիս տան հարազատ անդամը և դա շնորհիվ բոլոր այն նվիրյալների, ովքեր ջանք չեն խնայել հեռուստատեսության և ռադիոյի կայացման ու զարգացման համար: Նաև սերնդե սերունդ փոխանցել են իրենց փորձն ու գիտելիքները, որի արդյունքում այսօր ունենք բազմաթիվ հեռուստա և ռադիո ընկերություններ, որոնք պատվով շարունակում են այն գործը, որի հիմքերը դրել և այսօր էլ մեծ պատասխանատվությամբ տանում են Հանրային հեռուստաընկերությունն ու Հանրային ռադիոն», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու ի դեմ ներկաների շնորհավորել է Հանրային հեռուստատեսության և Հանրային ռադիոյի բոլոր աշխատակիցներին՝ մաղթելով նրանց անխափան եթեր և նորանոր ձեռքբերումներ:
Հայաստանի Հանրային ռադիոյի 90-ամյակի առթիվ, երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրային ռադիոյի լրագրողներ Նարգիզ Հակոբյանին, Անահիտ Առաքելյանին և Անահիտ Ավագյանին պարգևատրել է պատվոգրերով:
Հայաստանի Հանրային հեռուստաընկերության 60-ամյակի առթիվ, երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներ Հովհաննես Գորոյանը, Վահագն Միքայելյանը, Գառնիկ Թեփուչեկյանը, Արման Պահլավունին, Մերուժան Խաչիկօղլյանը, Արսեն Նազարյանը և Կարեն Ստեփանյանը ևս պարգևատրվել են պատվոգրերով:
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
13:02 08.05.26
15:29 08.05.26
14:08 08.05.26
16:51 08.05.26
16:25 08.05.26
16:06 08.05.26
14:23 08.05.26
17:09 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44