Նոյեմբերի 23-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Մեքսիկական Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակում հանդիպել է Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուևաս Բառոնի, Սենատի Ասիայի տարածաշրջանի արտաքին հանձնաժողովի նախագահ Տեոֆիլո Տոռես Կորսոյի և երկու հանձնաժողովների սենատորների հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։
Սենատի երկու հանձնաժողովների նախագահներն իրենց ելույթներում ընդգծել են, որ երկկողմ միջխորհրդարանական հարաբերություններում հայկական կողմից այս այցն առաջինն է: Կարևորվել է երկխոսության ակտիվացման ու պարբերական շփումների անհրաժեշտությունը:
Սենատորների խնդրանքով Արտակ Զաքարյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ ներքին և տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի հարաբերական առավելություններն առևտրատնտեսական համատեղ գործունեություն ծավալելու և ներդրումներ խրախուսելու գործում, ինչպես նաև անդրադարձել է ԼՂ հիմնահարցի ներկա փուլի առանձնահատկություններին` ընդգծելով միջազգային կառույցների և առանձին պետությունների կողմից անաչառ և հավասարակշռված դիրքորոշման անհրաժեշտությունը` տարածաշրջանում կայունության և անվտանգության միջավայրի ապահովման համար:
Այնուհետև պատասխանելով սենատորների հարցերին` Արտակ Զաքարյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումները, նոր Սահմանադրության ընդունման, Հայաստան-Սփյուռք գործակցության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վարվող հայատյաց քաղաքականության առանձնահատկությունները: Մեքսիկացի սենատորները պատրաստակամություն են հայտնել նպաստելու միջպետական հարաբերությունների խորացմանը` կարևորելով տարբեր ոլորտներին առնչվող իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, փոխայցերը և համագործակցության զարգացումը:
Հանդիպման ավարտին Արտակ Զաքարյանը հարցազրույց է տվել Մեքսիկայի Կոնգրեսի հեռուստաալիքին: Սենատում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են նաև առաջատար մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Նույն օրը կայացել է նաև Արտակ Զաքարյանի հանդիպումը Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղար (ԱԳ նախարար) Կլաուդիա Ռուիս Մասյեի հետ: Զրույցի ընթացքում Կլաուդիա Ռուիս Մասյեն կարևորել է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը և ամրապնդումը` առանձնացնելով միջխորհրդարանական դիվանագիտությունը միջպետական հարաբերությունների զարգացման և երկու ժողովուրդների մերձեցման գործում: Զրուցակիցները մանրամասն անդրադարձել են Հայաստան-Մեքսիկա օրակարգային հարցերին: Երկուստեք կարևորվել է քաղաքական շարունակական երկխոսության, առևտրատնտեսական և մշակութային համագործակցության ներուժի իրացման անհրաժեշտությունը: ՀՀ ԱԺ հանձնաժողովի նախագահը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, ԼՂ հիմնահարցի ներկա ընթացքը, Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԵՏՄ համագործակցության զարգացման դինամիկան:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան-Մեքսիկա դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի շրջանակում կազմակերպել փոխայցեր:
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02