ARM | RUS |

Photo. ՀՀ ԱԻ նախարարությունը բարձրացնում է փրկության կանչերին արձագանքելու արդյունավետությունը

06.05.16 | 18:26

Մայիսի 6-ին ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված «911» ծառայության բնագավառում նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը: Խորհրդակցությանը մասնակցում էր նաև «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» ընկերության ղեկավար Արա Յաղջյանը: Հավատարիմ մնալով բնակչության փրկության կանչերին հնարավորինս օպերատիվ և արդյունավետ արձագանքելու, ինչպես նաև ՏՏ ոլորտի նորարարություններին զուգահեռ ընթանալու իր ռազմավարությանը՝ ԱԻ նախարարությունը ներդնում է «911» արվող զանգերը սպասարկելու նոր համակարգ՝ կենտրոնանալով նաև հատուկ կարիքավոր մարդկանց խմբերի ահազանգման հնարավորությունները մեծացնելու և դրանց արձագանքման արդյունավետությունն ընդլայնելու վրա:

ՀՀ ԱԻ նախարարության, «Ռոստելեկոմ» ու «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» ընկերությունների հետ համատեղ մշակած ծրագիրը թույլ կտա արտակարգ իրավիճակներում հայտնված կամ դրա ականատեսը դարձած քաղաքացիներին օգնություն ցուցաբերել ավելի օպերատիվ և արդյունավետ կերպով: Նոր ծրագիրն արդեն մեկ ամիս պիլոտային փուլում է: Ներբեռնելով Google play (մոտ ապագայում նաև App Store) վիրտուալ խանութում առկա «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հավելվածը՝ քաղաքացին հնարավորություն կունենա անհրաժեշտության դեպքում կապ հաստատել ԱԻ նախարարության «911» ծառայության հետ, հաղորդագրություն ուղարկել հարազատներին ու ընկերներին և առաջին բուժօգնության խորհուրդներ ստանալ ԱԻՆ մասնագետների կողմից: Հավելվածում առկա են հետևյալ հնարավորությունները՝

• «SOS» ազդանշանի ուղարկում ԱԻ նախարարությանը, հարազատներին և մտերիմներին
• մոտակա արագ արձագանքման կենտրոնի փնտրում
• ԱԻ նախարարությունից անհրաժեշտ տեղեկատվության ստացում:

Հավելվածում առկա «SOS» կոճակը սեղմելուց և մի քանի վայրկյան պահելուց հետո ահազանգն անմիջապես փոխանցվում է ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ «911» ծառայություն, որի ընթացքում ծրագիրը թույլ է տալիս պարզել նաև ահազանգող քաղաքացու գտնվելու վայրը: Հատուկ կարիքավոր մարդիկ կարող են հավելվածում ավելացնել հարազատների և ընկերների կոնտակտային տվյալները, ինչը թույլ կտա «911» ծառայությունից բացի, կապ հաստատել նաև նրանց հետ: «SOS» ազդանշանի կոճակի սեղմումից հետո ընտրված կոնտակտների բաժանորդները ստանում են PUSH և SMS հաղորդագրություն՝ տեղեկանալով, որ հավելվածից օգտվողն արտակարգ իրավիճակում է: Հաղորդագրությունը ներառում է կանչի հասցեն, GPS կոորդինատները և ինտերակտիվ քարտեզի հղումը: Կանչի վայրը քարտեզի վրա նշվում է կարմիր կետով, բացի այդ` նշվում է նաև տվյալ վայրի հասցեն: Դեռևս պիլոտային փուլում գտնվող հավելվածն ունի 100-ից ավելի ներբեռնում:

- Նոր ծրագրի կարևորությունը հատուկ կարիքավոր և թիրախային խմբերի պաշտպանվածության բարձրացումն է, ինչպես նաև նրանց համար ահազանգման նոր հնարավորությունների ստեղծումը: Դա մեծապես կօգնի շարժունակության, արտաքին աշխարհի հետ շփումներ հաստատելու խնդիրներ ունեցող մարդկանց՝ հնարավորություն ընձեռելով նրանց կապ հաստատել մեզ հետ: Անհրաժեշտ է նաև մտածել հավելվածում նոր գործառույթների ներառման և դրանց զարգացման ուղղությամբ,- ընդգծեց ԱԻ նախարար Ա. Երիցյանը:

Հավելվածով «SOS» ազդանշանի լիարժեք աշխատանքն ապահովելու համար հավելվածը ներբեռնելուց հետո անհրաժեշտ է գրանցվել համակարգում և լրացնել օգտվողի մասին պահանջվող տեղեկությունները:

Նշենք նաև, որ ավարտին է մոտենում «Ռոստելեկոմ» և «Նիկիտա մոբայլ» ընկերությունների աջակցությամբ զուգահեռաբար գործարկվող ևս մեկ ծրագիր: Ներդրված նոր համակարգի շնորհիվ քաղաքացիները կարող են «911» ծառայության հետ կապ հաստատել նաև SMS տարբերակով՝ հաղորդագրություն ուղարկելով 911 կարճ համարին:

ՀՀ ԱԻ նախարարության հետ համատեղ «ՍOՍ ՍԻՍԹԵՄՍ» ընկերությունը 2012 թ.- ին ստեղծել և ներդրել է Հայաստանում նախադեպը չունեցող հակահրդեհային շուրջօրյա մոնիթորինգային համակարգ:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հակահրդեհային ծառայությունների արագ արձագանքը հրդեհի ժամանակ չափազանց կարևոր է: Սակայն հաճախ հրդեհի մասին ահազանգն ուշացումով է հասնում հակահրդեհային ծառայություններին:

Մոնիթորինգի խնդիրն է ծխի տարածման մասին ահազանգն ինքնաշխատ ռեժիմում հնարավորինս կարճ ժամանակահատվածում հասցնել ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» արագ արձագանքման ծառայության վերահսկման վահանակ: Այս համակարգի կիրառմամբ հնարավոր է խուսափել մարդկային զոհերից և ավերածություններից, նվազագույնի հասցնել հրդեհի պատճառած վնասը, ապահովել ձեր աշխատակիցների և կառույցի անվտանգությունը:

Հակահրդեհային շուրջօրյա մոնիթորինգային համակարգն ապահովում է հակահրդեհային վերահսկում առցանց ռեժիմում, օրը 24 ժամ` ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» արագ արձագանքման ծառայության միջոցով, ինչպես նաև ինքնաշխատ կանչ հրդեհի դեպքում՝ առանց անձնակազմի միջամտության:


Ջերմաստիճանն այսօրվանից կբարձրանա

Ջերմաստիճանն այսօրվանից կբարձրանա

16:45

Ըստ Փաշինյանի՝ Ագարակն ու Մեղրին տարածաշրջանային և համաշխարհային մակարդակով կենտրոնական դիրք կունենան

Ըստ Փաշինյանի՝ Ագարակն ու Մեղրին տարածաշրջանային և համաշխարհային մակարդակով կենտրոնական դիրք...

16:21

Անհրաժեշտ է վերլուծություն, ինչպես նաև պետք է հաշվի առնել իրանական կողմի վերաբերմունքը․ Կոպիրկինը՝ TRIPP նախագծի մասին

Անհրաժեշտ է վերլուծություն, ինչպես նաև պետք է հաշվի առնել իրանական կողմի վերաբերմունքը․...

16:02

Արմեն Գրիգորյանը Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում  ճգնաժամ չի տեսնում

Արմեն Գրիգորյանը Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չի...

16:01

Այս օրն իր մեջ ունի թե բերկրանք, թե ցավոք, դառնություն. Ռոբերտ Քոչարյան

Այս օրն իր մեջ ունի թե բերկրանք, թե ցավոք, դառնություն. Ռոբերտ...

15:51

Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր, մեզնից դա խլեցին․ Գագիկ Ծառուկյան

Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր, մեզնից դա խլեցին․ Գագիկ...

15:49

ԱԳՆ ղեկավար կազմը՝ «Հաղթանակ» զբոսայգում

ԱԳՆ ղեկավար կազմը՝ «Հաղթանակ» զբոսայգում

15:33

Քաղաքացիներն արգելափակվել էի Կարմիր կամրջի տակ

Քաղաքացիներն արգելափակվել էի Կարմիր կամրջի տակ

15:28

Հաղթանակի տոնը ձախողելու փորձեր չեն եղել․ Պեսկով

Հաղթանակի տոնը ձախողելու փորձեր չեն եղել․ Պեսկով

14:34

Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» առաջին անհատական ցուցահանդեսը` Հայաստանում

Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» առաջին անհատական ցուցահանդեսը`...

14:06

Հաղթանակը միշտ եղել է և միշտ մերը կլինի․ Պուտին

Հաղթանակը միշտ եղել է և միշտ մերը կլինի․ Պուտին

13:07

Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը, մեր բանակի ծնունդը և հերոսներին․ Արցախի ԱԺ նախագահ

Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը, մեր բանակի ծնունդը և հերոսներին․ Արցախի ԱԺ...

12:49

Այսօր, երբ բռնազավթված է Արցախը, պարտավոր ենք հետամուտ լինել արցախահայության իրավունքների պաշտպանությանը․ Վեհափառ

Այսօր, երբ բռնազավթված է Արցախը, պարտավոր ենք հետամուտ լինել արցախահայության իրավունքների...

12:34

Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք․ Գագիկ Ծառուկյան

Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք․ Գագիկ...

12:14

Եթե հնարավորություն ունենա՝ այս օրը մոռացության կտա․ Թաթոյան

Եթե հնարավորություն ունենա՝ այս օրը մոռացության կտա․...

11:55

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Հաղթանակ» զբոսայգու Անմար կրակի մոտ

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Հաղթանակ» զբոսայգու Անմար կրակի...

11:38

Փաշինյա՛ն, բա որ Արցախը մերը չի եղել, ինչո՞ւ 5000 լույսի կտոր տղաներին զոհեցիր, ինչո՞ւ էիր որդուդ Արցախ ծառայության ճանապարհում. Շարմազանով

Փաշինյա՛ն, բա որ Արցախը մերը չի եղել, ինչո՞ւ 5000 լույսի կտոր տղաներին զոհեցիր, ինչո՞ւ էիր որդուդ...

11:16

Այսօր առավել քան երբեւէ կարեւոր է պահպանել խաղաղությունը․ Ալեն Սիմոնյան

Այսօր առավել քան երբեւէ կարեւոր է պահպանել խաղաղությունը․ Ալեն...

10:52

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք

10:26

Որևէ պետության հաշվին որևէ պետության հետ հարաբերություն չի զարգացվում․ Արման Սարգսյան

Որևէ պետության հաշվին որևէ պետության հետ հարաբերություն չի զարգացվում․ Արման...

10:09

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44