Tert.am.- Թեպետ Analitik.am կայքի խմբագրի օգնական Վարդիթեր Գիշյանն ունի անչափահաս՝ 2.5 տարեկան երեխա, դրական բնութագիր, դատված չէ, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նրան 2 ամսով կալանավորելու միջնորդությունը:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Վարդիթեր Գիշյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը` ասելով. «Դատարանը այս հանգամանքներից և ոչ մեկը հաշվի չառավ: Սովորաբար, նման ապօրինի որոշումներ չեն լինում, երբ կալանավորում են անձանց, գոնե որոշ հիմքեր լինում են»:
Հիշեցնենք, որ Վարդիթեր Գիշյանը և կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանը ձերբակալվել էին ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից գումար շորթելու կասկածանքով:
Ստեփան Ոսկանյանը մտադիր է բողոքարկել կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում:
Հիշեցնենք, որ քրեական գործն այժմ գտնվում է Հատուկ քննչական ծառայության վարույթում: Ըստ նախաքննության տվյալների, ՀՀ ԱԺ պատգամավորը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի, գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու ու հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ:
Նշենք, որ Անի Հովհաննիսյանի խափանման միջոցի ընտրության հարցով դատը հաջորդեց Գիշյանին և այս պահին դեռ տվյալներ չկան:
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47