Ղազախստանում իշխանությունը ժառանգաբար չի փոխանցվելու, միայն՝ Սահմանադրության համաձայն: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում, գրում է «Независимая Газета»-ն:
Նա նշել է, որ մտադիր չէ իր երեխաներին պետական բարձր պաշտոնի նշանակել: Նրա խոսքով՝ իշխանության փոխանցման կարգն ամրագրված է Ղազախստանի Հանրապետության սահմանադրությունում և կիրականացվի երկրի հիմնական օրենքի համապատասխան:
«Իմ երեխաներին ժառանգելը չեմ նախատեսում: Ես կարծում եմ, որ դա մեզ համար չէ: Մեր իշխանության փոխանցումն ամրագրված է Սահմանադրությունում»,- ասել է Նազարբաևը՝ ընդգծելով, որ «լի է ուժով և էներգիայով»: Նա խոստացել է աշխատել մինչև 2020 թվականը:
Այնուամենայնիվ, փորձագետները վստահ են, որ Նազարբաևը համակարգը պատրաստում է իշխանության փոխանցման: Հենց այդ նպատակով են երկրում պարբերաբար իրականացվում կադրային տեղափոխություններ: Այդ «շախմատի տախտակի» վրա կենտրոնական գործիչներից մեկը Դարիգա Նազարբաևան է: Նա նախկինում աշխատել է խորհրդարանում, որտեղ հեղինակել է «Նվազագույն սոցիալական ստանդարտների մասին» օրենքի նախագիծը, որն արմատապես փոխում է սոցիալական ապահովման, բժշկության և կրթության ղազախական համակարգը: Այնուհետև նա զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը, այս տարվա սպետեմբերից զբաղեցնում է խորհրդարանում միջազգային հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Փորձագետները չեն բացառում, որ մոտ ապագայում նա կարող է զբաղեցնել խորհրդարանի վերին պալատի խոսնակի պաշտոնը, որը Սահմանադրության համաձայն առաջնային իրավունք ունի կատարելու նախագահի պարտականությունները երկրի նախագահի վաղաժամ հրաժարականի դեպքում:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02