Պարադոքսալ երևույթներ հանրային-քաղաքական հարթակում միշտ էլ եղել են: Նամանավանդ, մանիպուլիացիայի պակաս չունեցող այս ոլորտում հանրության ուշադրությունը միշտ էլ համակարգելու փորձեր արվել են: Ռացիոնալ դատողությունները հաճախ պարտվում են շեղող մտքերին, երբ խոսքը գնում է հանրային հնչեղության հարցերի մասին:
ՀՀ-ն, բոլորս գիտենք, ամենազարգացած երկիր չէ աշխարհում: Ճնշող մեծամասնության համար ակնհայտ բծեր ու խնդիրներ կան մեր պետության կառավարման ոլորտում: Առանց անուններ տալու էլ մեզ պեզ փոքր հանրապետությունում կարելի է փաստել, որ «անցանկալի խոշոր ձկների» պակաս չկա: Այնուամենայնիվ հանրային արձագանքի ռեսուրսն անսահմանափակ չէ և ժողովուրդը մշտապես չի կարող ուշադրության կենտրոնում պահել բոլոր ակնառու հարցերը: Ցավոք սրա մասին լավ տեղյակ են նաև խոշորները:
Վերջին շրջանում կարծես մոդա է. սուր քննադատության են ենթարկվում այսինչ կառույցի, այնինչ ենթաբաժնի պատասխանատուները, 15 ընտանքիներից բաղկացած «Վերին հեռվաշեն» համայնքի ղեկավարը… այս շարքը կարելի է անսպառ թվել:
Գիտեք, սուր հանրային քննադատությունը օգտակար է և անկախ տրամաչափից ցանկացած պատասխանատու անձ պետք է զգոն լինի, բայց հարց է առաջանում` ում է ձեռնտու, երբ շնաձկներին անտեսելով հանրային ուշադրությւոնը կենտրոնացվում է մանր ու միջին ձկների վրա:
Այս երևույթը թերևս կարելի է անվանել «խոշոր ձկների պարադոքս», քանզի բոլորին ակնհայտ դեմքերն ու փաստերն ամեն անգամ ժամանակավորապես մոռացվում են, ռացիոնալությանը փոխարինում է հուզականությունն ու պաթոսը, երբ տեղեկատվության սնուցման աղբյուրները խայծ են առաջարկում:
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
11:19
10:16
09:59
09:19
09:02
18:48
18:35
17:57
17:48
14:18 29.04.26
13:44 29.04.26
12:17 29.04.26
13:31 29.04.26
14:10 29.04.26
09:59 29.04.26
13:16 29.04.26
13:26 29.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44