Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը Բեյրութի Ամերիկյան Համալսարանի (AUB) Հանրային քաղաքականության և միջազգային հարաբերությունների «Իսամ Ֆարես» ինստիտուտում նոյեմբերի 24-ին հանդես եկավ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը. հեռանկարներ և մարտահրավերներ» թեմայով դասախոսությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Միջազգային հարաբերություններում մասնագիտացող ուսանողներին և դասախոսներին դեսպանը հակիրճ ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության գործունեությունը, անդրադարձավ ՀՀ արտաքին և անվտանգության քաղաքականության հիմնական ուղղություններին և առաջնահերթություններին, ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացին, անմիջական հարևանների հետ հարաբերություններին, միջազգային հարթակում և ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը:
Մասնակիցների բազմաթիվ հարցադրումներին ի պատասխան՝ դեսպանը պարզաբանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելություն նպատակը, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, Հայաստանի անդամակցությունը ՀԱԿՊ-ին և ԵԱՏՄ-ին, ԵՄ հետ համագործակցությունն ու Արևելյան գործընկերության հեռանկարները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունները:
Քննարկման թեմա դարձան նաև Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները, Մերձավոր Արևելքում, մասնավորապես, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, տարածաշրջանային և միջազգային այլ խնդիրներ:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02