Այսօր՝ մայիսի 6-ին ՀՀ ազգային ժողովի ՊԱԱՆԳ հանձնաժողովն իր օրակարգից հանել է զինծառայությունի տարկետման իրավունքը սահմանափակող օրենքի նախագիծը, քանի որ առաջիկայում սպասվում է կառավարության նմանաբնույթ, ավելի ընդգրկուն նախագծին:
Քննարկվելիք նախագծով առաջարկվում էր հանել ուսման նպատակով պարտադիր զինվորական ծառայությունից տրվող տարկետումը և 18 տարեկանը լրացած բոլոր տղաներին զորակոչել բանակ:
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը նախագծի հեղինակների անունից առաջարկել է զերծ մնալ քննարկումից, քանի որ կառավարությունն այս հարցով նախապատրաստում է մեծ փաթեթ, որը ներկայացվելու է խորհրդարանի քննարկմանը: Այս մասին հայտնում է հայաստանյան «Արմենպրես» գործակալությունը:
«Որպեսզի հակասություններ չլինեն, մենք՝ նախաձեռնության հեղինակներս, որոշում ենք կայացրել հանձնաժողովում հարցը չքննարկել ու սպասել կառավարության փաթեթին», — նշել է Հակոբյանը, ում առաջարկի հիման վրա նախագիծը դուրս է եկել ԱԺ ՊԱԱՆԳ հանձնաժողովի օրակարգից:
Նախագծի հեղինակը նաև նշել է, որ ՀՀ ԿԳ նախարարը և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն իրեն վստահեցրել են, որ 10-օրյա ժամկետում կառավարության փաթեթը պատրաստ է լինելու և ներկայացվելու է Ազգային ժողով:
Կառավարության ընդգրկուն նախագծի վերաբերյալ ավելի վաղ՝ ապրիլի 27-ին ՀՀ Ազգային ժողով – ՀՀ կառավարություն հարց ու պատասխանիժամանակ, հայտարարել է նաև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նիստի ընթացքում Ռուբիկ Հակոբյանը հիշեցրել է, որ «դեռ մեկ տարի առաջ» իրենք (Ռուբիկ Հակոբյան, Թևան Պողոսյան) առաջարկել են այս նախագիծը, սակայն նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության մեջ նշված է եղել, որ օրենքի ընդունման համար անհրաժեշտ է «քաղաքական կոնսենսուս»:
Սրան ի պատասխան՝ նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ կառավարությունը պատրաստում է օրինագիծ, որում պատգամավորների «գաղափարը լրամշակվել է», ինչի արդյունքում որոշակի բացառություններ են արվել բնագիտական որոշ ուղղությունների ուսանողների համար, քանի որ այդ ուսանողների ներուժը նախատեսվում է կիրառել ռազմարդյունաբերական ոլորտի զարգացման համար: Հարությունյանը տեղեկացրել է, որ այդ լրամշակված նախագիծը կառավարությունը մտադիր է խորհրդարան ուղարկել մեկ ամսվա ընթացքում:
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47