Ռուս-հայկական հարաբերություններն ավելի ամուր են դարձել ԵՏՄ Հայաստանի անդամակցությամբ։ Այս մասին ասվում է ողջույնի խոսքում, որը ՌԴ վարչապետ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևն ուղղել է Երևանում բացված իշխող «Հանրապետական կուսակցության» համագումարի պատվիրակներին ու հյուրերին։ Ուղերձն ընթերցել է «Եդինայա Ռոսիայի» գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակը։
«Մեր երկրներին կապում են բարեկամության և բարիդրացիության բազմադարյա կապերը»,-ասվում է ողջույնի խոսքում։ «Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալով մեր կապերն ավելի ամուր են դարձել, բացվել են նոր հնարավորություններ խոշոր փոխշահավետ նախագծերի իրականացման համար»,-ասվում է ուղերձում։
«Այսօր երկու պետությունների կառավարությունները հատուկ ուշադրություն են դարձնում եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների խորացմանը, Անդրկովկասում անվտանգության ու կայունության ապահովմանը»,-նշել է Մեդվեդևը։ Վարչապետը փաստել է, որ ռուս-հայկական հարաբերություններն ընդգրկում են բազմաթիվ ոլորտներ՝ առևտրա-տնտեսական, էներգետիկ, ներդրումային, մշակութային և մարդասիրական։
Մեդվեդևը համագումարի մասնակիցներին մաղթել է բեղուն աշխատանք՝ հօգուտ եղբայրական Հայաստանի, իսկ նրա ժողովրդին՝ խաղաղություն, հաջողություններ և բարգավաճում։
Ժելեզնյակն իր հերթին նշել է, որ երկու իշխող կուսակցությունների վրա դրված է առանձնահատուկ առաքելություն՝ ուղղված բարդ, հակասական աշխարհում գործընկերության հաստատմանը։ «Մենք վստահ ենք, որ նույնիսկ ամենալուրջ խնդիրները կարող են լուծվել միայն երկխոսության պայմաններում, և մեր երկու կուսակցությունները ցուցաբերում են նման գործընկերային համագործակցության լավ օրինակ»։
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02