Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ իր ելույթի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել ամբողջովին չեղարկել Կուբայի դեմ էմբարգոն, հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
«Ես ուզում եմ Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ նորից հիշեցնել այն մասին, որ էմբարգոն, որը հիմա բացասաբար է ազդում Կուբայի վրա, պետք է ամբողջովին չեղարկվի»,- ասել է Օլանդը, ելույթ ունենալով Մադագասկարի մայրաքաղաք Անտանանարիվուում։
Նա նաեւ նշել է, որ Կուբան կարող է «լիարժեք ներկա գտնվել միջազգային համայնքում, դիտարկվելով որպես գործընկեր»։
Կուբայի հեղափոխական, պետական ու քաղաքական գործիչ Ֆիդել Կաստրոն մահացել է նոյեմբերի 25-ին 90 տարեկանում։ Հուղարկավորությունը նշանակված է դեկտեմբերի 4-ին, Սանտյագո- դե -Կուբա քաղաքում։
ԱՄՆ-ն ու Կուբան 2014-ի վերջին հայտարարել են, որ սկսում են հարաբերությունների աստիճանական կարգավորումը։ Կողմերը վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցելել է Հավանա։ ԱՄՆ –ն նաեւ թուլացրել է Կուբայի դեմ առեւտրատնտեսական սահմանափակումները, չնայած առեւտրային էմբարգոն, որը կոնգրեսը սահմանել էր ավելի քան կես դար առաջ , ուժի մեջ է մնացել։ Կոնգրեսի հանրապետական մեծամասնությունը հրաժարվում է չեղարկել էմբարգոն, պահանջելով Կուբայում քաղաքական փոփոխություններ։
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02