Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հայաստանյան գրասենյակը հայտարարություն է տարածել, որում դատապարտում է կանանց նատմամբ բռնության վերջին դեպքերը Երևանում։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև։
«Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը խորապես դատապարտում է կանանց նկատմամբ բռնության վերջին դեպքերը Երևանում, որոնց լայնորեն արձագանքել են ԶԼՄ-ներն ու սոցիալական ցանցերը:
Մի դեպքում 37-ամյա կինը, 2016 թ. նոյեմբերի 25-ին մահացու վնասվածք է ստացել մտերիմ ընկերոջ կողմից Շենգավիթ վարչական շրջանում, մյուս դեպքում էլ, 2016 թ. նոյեմբերի 26-ին, կինը Տերյան փողոցում, օրը ցերեկով, բազում անցորդների մոտ, դաժանորեն ծեծի է ենթարկվել իր ամուսնու կողմից:
Դաժան ու հեգնական է, որ այս դեպքերը տեղի են ունեցել այն օրերին, երբ Միավորված ազգերի կազմակերպությունը՝ միջազգային գործընկերների, ազգային իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ համատեղ, նշում է Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյա քարոզարշավը, որն ամեն տարի նշվում է նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը:
Ընտանեկան բռնությանը վերջ տալը, որը մարդու իրավունքների լուրջ ոտնահարում է, և հանցագործներին պատասխանատվության ենթարկելը պետք է առաջնահերթություն լինի ոչ միայն իրավապահ մարմինների, այլև մեր հասարակության յուրաքանչյուր քաղաքացու համար: Անտարբերությունը նույնքան անընդունելի է, որքան ինքը հանցագործությունը, և Միավորված ազգերի կազմակերպությունը որոշել է կատարել իր իսկ առաքելությունը, այն է՝ ապահովել, որ նման դեպքերը անպատիժ չմնան:
Այս դեպքերը ևս մեկ անգամ ապացուցում են Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունման հրատապությունը: Մենք կոչ ենք անում մեր գործընկերներին, ՀՀ կառավարությանը և ՀՀ Ազգային ժողովին որքան հնարավոր է շուտ կյանքի կոչել այս իրավական պաշտպանության մեխանիզմը, քանզի ցանկացած հետագա հապաղում կարող է ավելի շատ մարդկային կյանքեր խլել»:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02