Անցյալ շաբաթվա ավարտին Սիրիայում ծավալված ռազմական գործողությունների հիմնական թատերաբեմն է եղել Հալեպը, որտեղ նաև շոշափելի դիրքային փոփոխություններ են արձանագրվել:
Սիրիական բանակային ստորաբաժանումներին դաշնակիցների հետ միասին Հալեպի արևելյան շրջաններում հաջողվել է լուրջ առավելության հասնել ընդդիմադիր մի շարք խմբավորումների դեմ պայքարում՝ կտրելով շրջանները վերահսկող խմբավորումների միջև կապը և հարկադրել որոշ կառույցների՝ լքել դրանց հյուսիսային հատվածը: Վերոնշյալ գործողությունների հետևանքով լուրջ տարաձայնություններ են ծագել մի շարք հակակառավարական խմբավորումների միջև, տասնյակ զինյալներ էլ հանձնվել են. ընդհանուր առմամբ, կառավարական ուժերին հաջողվել է ազատագրել 8 շրջան (մոտ 45 %-ը), այդ թվում՝ Հալլաք ալ-Ֆուքանի, Հալլաք ալ-Տահթանի Բուսթան ալ-Փաշա և այլն: Այս ռազմագործողությունների ընթացքում կառավարական ուժերին զգալի աջակցություն են ցուցաբերել նաև քաղաքի նշված հատվածում գտնվող քրդական Շեյխ Մաքսուդ շրջանում տեղակայված քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները»
Ընդդիմադիրներից վերադարձված շրջաններից Հալեպի հայաբնակ թաղամասերի անվտանգության տեսանկյունից հատկապես կարևոր է նրանց հարևանությամբ գտնվող Բուսթան ալ-Փաշայի ամբողջական ազատագրումը, որի շուրջ մարտերը թեժացել էին հատկապես անցյալ շաբաթվա սկզբից:
Պետք է նշել, որ նաև այս շրջանից էին պարբերաբար հրթիռակոծվում քաղաքի՝ կառավարական ուժերին ենթակա գոտիներն, այդ թվում՝ հայաբնակ թաղամասերը, որոնց անվտանգության մակարդակը վերոնշյալ գործողությունների արդյունքում, մեծ հավանականությամբ զգալիորեն բարելավվելու է:
Հ.Գ. Ռազմական ակտիվ գործողությունները Հալեպում այսօր ևս շարունակվել են. դրանց ընթացքում կառավարական ուժերը նոր դիրքային հաջողություններ են արձանագրել:
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58