Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է զեկույց, որտեղ ներյկայացված են տնտեսության տարբեր ոլորտներում 2015 թվականին գրանցած ցուցանիշները: Զեկույցի համաձայն 2015 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքի 48,1%-ը կազմել են՝ առևտուրն ու ծառայությունների մատուցման գործունեության տեսակները։ Երկրորդ խոշոր ոլորտը կազմել են՝ գյուղատնտեսությունը (ձկնորսության, ձկնաբուծության հետ միասին), որի տեսակարար կշիռը կազմել է՝ 17,3% է եղել, ապա հաջորդում են արդյունաբերությունը՝ 16,3% և շինարարությունը՝ 9,5%-ով։
Մյուս ցուցանիշը, որը կարելի է առանձնացնել, վերաբերվում է կրթական ոլորտին: Փաստորեն 60 բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն են ստանում 84,6 հազար ուսանողներ, որոնցից օտարերկրյա ուսանողների քանակը կազմել է՝ 3798 ուսանող: Նախորդ տարի բուհերը ավարտել են՝ 12,7 հազար ուսանող: Բուհում պրոֆեսորադասախոսական անձնակազմի քանակը՝ 7947 է, որից գիտական աստիճան ունեն՝ 4035 հոգի, իսկ գիտական կոչումներ՝ 3326-ը:
2015 թվականին վերականգնվել է ընդամենը 9 հա անտառ, որը զգալիորեն զիջում է նախորդ տարիների ցուցանիշին, օրինակ՝ 2013 - ին վերականգնվել է 275 հա, իսկ 2014 -ին 57 հա անտառ: Գրանցվել է անտառային հրդեհների 41 դեպք, իսկ անտառախախտումների՝ 317 դեպք: Մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը, կազմել է՝ 268,7 հազար տոննա, որը մի փոքր զիջել է նախորդ տարվա ցուցանիշին: Ունենք, 7 ազգային պարկ և արգելանոց՝ 269,1 հազար հա տարածքով և 27 արգելավայր՝ 114,1 հազար հա տարածքով:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44