Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավորները պահանջել են վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները, որը վերջին շրջանում «է՛լ ավելի է ամրապնդել ռազմական դաշինքը Հայաստանի հետ», գրում է ԱՊԱ գործակալությունը:
Խորհրդարանի նիստին ելույթ ունեցած Գուդրաթ Հասանգուլիևը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից վերջին շրջանում Հայաստանին «Իսկանդեր» հրթիռային համալիրների փոխանցումը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը Մոսկվա և այնտեղից Ադրբեջանի հասցեին հնչեցված սպառնալիքները Բաքվից պահանջում են լուրջ դիրքորոշում ընդունել:
«Ադրբեջանը Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման կողմնակից է, և ես բազմիցս հայտարարել եմ, որ մենք պետք է զարգացնենք կապերն այդ երկրի հետ»,- ասել է նա՝ նշելով, որ չնայած դրան, լինելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով միջնորդ, Ռուսաստանը միաժամանակ կանգնած է Հայաստանի թիկունքին:
«Ռուս-հայկական հարաբերությունների այդ մակարդակը չի տեղավորվում Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների շրջանակում: Չնայած հնչում են Մոսկվայի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերության մասին հայտարարություններ, բայց իրականում իրադրությունը հակառակն է ապացուցում: Արդեն չի կարելի աչք փակել նման բանի առաջ: Բաց կերպով դիմելով Ռուսաստանին՝ մենք պետք է հստակություն մտցնենք մեր հարաբերությունների մեջ»,- հայտարարել է պատգամավորը:
Նա նշել է, որ եթե Ռուսաստանն իրականում ցանկանում է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության մակարդակում հարաբերություններ կառուցել, ապա պետք է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում օբյեկտիվ դիրքորոշում ընդունի»:
«Եթե դա տեղի չունենա, Ռուսաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունները պետք է վերանայվեն: Եթե Ռուսաստանը չփոխի իր մոտեցումն Ադրբեջանի հանդեպ, այդ դեպքում Ադրբեջանը պետք է է՛լ ավելի մտերմանա այնպիսի երկրների հետ, ինչպիսին են Իսրայելը, Պակիստանը»,- ասել է նա:
Պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան, իր հերթին, նշել է, որ չնայած նրան, որ Ադրբեջանում ազատ հեռարձակվում է Ռուսաստանին պատկանող «Միր» («Мир») հեռուստաալիքը, եթերում ոչ մի անգամ չի խոսվել Լեռնային Ղարաբաղի մասին: «Փոխարենը հայկական բյուրոն լուսաբանում է Հայաստանի խնդիրները: Այդ դեպքում կա՞ արդյոք Ադրբեջանի տարածքում այդ ալիքի հեռարձակման անհրաժեշտություն»,- նշել է նա:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02