Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարծում է, որ 5-ից 7 տարի նախագահական ժամկետի երկարաձգումը կնպաստի «հասարակության կայունությանը» և նոր ընտրությունների ծախսերի տնտեսմանը: Նախագահական լիազորությունների ժամկետի երկարաձգման նախաձեռնությունը պատկանում է Բելառուսի լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը: ԿԸՀ-ի ղեկավար Լիդիա Երմոշինան հավանության է արժանացրել նորարարությունը, գրում է «Независимая Газета»-ն:
Եթե քննարկմանը չմիանային պաշտոնական անձինք, ապա կարելի էր կարծել, որ դա ընդամենը լիբերալ-դեմոկրատների նախաձեռնությունն է, սակայն քննարկմանը միացել է ԿԸՀ ղեկավարը, որը հայտարարել է, որ այդ առաջարկը «ոչնչով չի հակասում միջազգային պրակտիկային», գրում է լրատվամիջոցը։
Առաջարկը շատ ավելին է, քան նախագահական ժամկետի երկարաձգում: Խոսքը հանրաքվեի միջոցով Սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու մասին է, այդ թվում՝ ընտրական համակարգում: Առաջարկվում է նաև ավելացնել պատգամավորական ժամկետը:
Հանրաքվեն առաջարկվում է անցկացնել արդեն 2018 թվականին: Ինչպես նշում է «Независимая Газета»-ն, վերջերս Լուկաշենկոն, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել էր, որ Բելառուսի սահմանադրությունը փոփոխություններ է պահանջում:
Փորձագետները ենթադրություն են հայտնում, որ խոսքը նախագահի իշխանությունը նոր մեթոդներով երկարաձգելու մասին է: Օրինակ՝ նախագահին ընտրելու իրավունքը կարող է տրամադրվել խորհրդարանին:
Որոշ դիտորդներ ենթադրում են, որ Լուկաշենկոյին արդեն «անհարմար» է վեցերորդ անգամ ընտրվել նույն սցենարով, և նա կա՛մ փնտրելու է իշխանության պահպանման նոր ձև, կա՛մ այն վստահելու է վստահելի փոխանորդի: Վերջինիս առումով շատ ավելի թերահավատություն կա, քան իշխանության փոխանցման ձևի փոփոխության:
Հնարավոր է նաև նախագահական լիազորությունների մասին նախորդ հանրաքվեի սցենարի կրկնությունը: Այդ ժամանակ Սահմանադրությունում ոչ միայն պարզապես փոփոխություններ մտցվեցին, այլև ավտոմատ կերպով երկարեցվեց գործող նախագահի ժամկետը: Այդ տրամաբանությունից ելնելով՝ 2018 թվականին Լուկաշենկոյի նախագահության ժամկետը «կզրոյանա», և կսկսվի նոր յոթ տարիների հաշվարկը:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02