ARM | RUS |

«Դե Ֆակտո» ամսագիրը 2016թ. «Տարվա կին քաղաքական գործիչ» է ճանաչել Հերմինե Նաղդալյանին

30.11.16 | 10:55

«Դե Ֆակտո» ամսագիրը 2016թ. «Տարվա կին քաղաքական գործիչ» է ճանաչել Հերմինե Նաղդալյանին, ինչի առթիվ ամսագրի խմբագրակազմը շնորհավորում է տիկին Նաղդալյանին:

Թվում է` կինը և քաղաքականությունը չեն կարող ներդաշնակ լինել, և հնարավոր է, որ կնոջ նրբին էությունն ու հուզականությունը խոչընդոտ են կամային որակների, զսպվածության և սառը դատողության դրսևորմանը, սակայն ժամանակը ցույց տվեց, որ կնոջ առեղծվածային տեսակն ի զորու է անվերջ ինքնակատարելագործվել և յուրաքանչյուր իրավիճակում ունենալ համարժեք կերպար և գործելակերպ: Կինը մայրական, աստվածային էություն է, որ ինչ ջերմությամբ և հոգատարությամբ վերաբերվում է իր ընտանիքին, երեխաներին, նույն զգացմունքներով լցված է Մայր հայրենիքի հանդեպ: Թերևս, սա հոգևոր այն տարածքն է, որը տղամարդկանց հասու չէ: Առավել ևս հայ իրականության մեջ կնոջ լիարժեք ներգրավվածությունը քաղաքականության նման բարդ, խնդրահարույց, կոնֆլիկտային ոլորտում տարիներ առաջ անհավանական էր թվում, սակայն հայ կանայք ապացուցեցին, որ լավ մայր, կին լինելուց բացի, ունեն ինտելեկտուալ մեծ հնարավորություններ և այն կարող են ներդնել պետականաշինության գործում: Այդ կանանցից մեկը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ պատվավոր անդամ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանն է:

Հայաստանը ԵԽԽՎ անդամակցության 15-ամյակն ամփոփում է ընդհանրական բարձր կարծիքներով և գնահատականներով, ինչը երկրի քաղաքական իշխանության երկար տարիների գործադրած ջանքերի, իրականացրած բարեփոխումների եվ խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքի արդյունքն է:





-Տիկի՛ն Նաղդալյան, Հայաստանի Հանրապետությունն այսօր թևակոխում է զարգացման նոր փուլ, երկրում տեղի են ունենում համակարգային փոփոխություններ, որոնք մեծ հույս և հավատ են ներշնչում մեր ժողովրդին ապագա Հայաստանի հանդեպ: Քանի որ վերջերս եք վերադարձել Ստրասբուրգից, նախ կխնդրեմ որպես ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար` ամփոփեք ԵԽԽՎ ողջ տարվա աշխատանքը և նշեք քննարկված խնդիրների կարևորությունը:

-Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Դե Ֆակտո» ամսագրին ինձ «Տարվա կին քաղաքական գործիչ» ճանաչելու առթիվ: Անդրադառնալով Ձեր հարցին` պետք է նշեմ, որ 2016-ը ԵԽԽՎ-ում լարված տարի էր մեզ համար, արդեն կարող եմ ասել՝ կարևոր ու արդյունավետ: Մենք անցանք բավականին լուրջ փորձությունների միջով` սկսած տարեսկզբին քննարկման թեմա դարձած երկու զեկույցներից, ապրիլյան պատերազմից, սահմանադրության ընդունումից հետո սկիզբ առած օրենսդրության, մասնավորապես` Ընտրական օրենսգրքի, կուսակցությունների մասին օրենքի, Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի նոր Սահմանադրությանը համապատասխանեցումից և եվրոպական հանրության շրջանում կարողացանք առավել բարձր մակարդակի հասցնել Հայաստանի մասին պատկերացումները, ներկայացնել օբյեկտիվ իրականությունը` ևս մեկ անգամ փաստելով, որ Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին և անշեղորեն ընթանում է դրանով:
Այս ընթացքում իմ առջև՝ որպես պատվիրակության ղեկավարի, շատ կարևոր խնդիր էր՝ ապահովել բազմակուսակցական պատվիրակության համախմբված աշխատանքը, համակարգված աշխատանքը ՀՀ արտաքին գերատեսչության կառույցների, սփյուռքի հայկական կառույցների և այլ միջազգային հարթակներում և երկկողմ ձևաչափով աշխատող մեր պատվիրակությունների միջև: Oգտակար եղան իմ երկարամյա աշխատանքային փորձը, կապերը տարբեր երկրների և կառույցների ներկայացուցիչների հետ, նաև տարիների ընթացքում ԵԽԽՎ- ում ստեղծած անձնական հարաբերությունները:
Աշնանային նստաշրջանն ամփոփիչ էր ողջ տարվա համար` պայմանավորված նաև բովանդակային գործընթացներով: ԵԽԽՎ անդամ երկրներում տեղի էին ունեցել նախագահական, խորհրդարանական ընտրություններ, որ առիթ էր գնահատելու ժողովրդավարական գործընթացները և արձանագրելու խնդիրները: Վենետիկի հանձնաժողովը ներկայացրեց իր եզրակացությունը ԵԽԽՎ անդամ երկրներում ժողովրդավարացման գործընթացների մասին, որ առիթ դարձավ ամբողջական քննարկումների: Գիտեք, որ Ադրբեջանը ևս սահմանադրական հանրաքվե անցկացրեց, որը հարուցել էր Վենետիկի հանձնաժողովի լուրջ մտահոգությունը, արժանացել, մեղմ ասած «խայտառակ» գնահատականների: Թեև Ադրբեջանին հաջողվեց ԵԽԽՎ-ում գոյություն ունեցող հայտնի լոբբիստական գործընթացների հետևանքով սեղանին դնել մի փաստաթուղթ, որտեղ փոքրիշատե դրական գնահատականներ էին, բայցևայնպես Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքն էր, որ 2009-ից սկսած` Ադրբեջանն այնպիսի արմատական շեղումներ է ունեցել ժողովրդավարացման ուղուց, որ այսօր հանձնաժողովը կարող է անգամ այդ երկրի հետ իր գործընկերությունը չեղյալ համարել: Եթե հիշում եք, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուկիկիոն բարձր գնահատեց Հայաստանում ժողովրդավարական սկզբունքներից և արժեքներից բխող բարեփոխումները` նշելով, որ ՀՀ-ն շարունակաբար և հետևողականորեն քայլեր է իրականացնում` ուղղված ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայությանը երկրում, որոնց թվում են` սահմանադրական բարեփոխումները, ընտրական օրենսգրքի փոփոխությունները և օրենսդրական այլ բարեփոխումներ: Եվ շատ կարևոր է, որ Հայաստանն այդ գործընթացներն իրականացնում է Վենետիկի հանձնաժողովի և ԵԽԽՎ մոնիթորինգային մարմինների հետ սերտ համագործակցության շրջանակներում: Այդ իմաստով Հայաստանը Վենետիկի հանձնաժողովը համարում է իր լավագույն գործընկերը: Հայաստանի Հանրապետության համար այս տարին խորհրդանշական էր նաև նրանով, որ լրացավ Հայաստանի` ԵԽԽՎ անդամակցության 15 տարին: Հպարտանալու տեղիք է տալիս, որ Հայաստանը ԵԽԽՎ անդամակցության 15-ամյակն ամփոփում է նման ընդհանրական բարձր կարծիքներով և գնահատականներով: Դա շատ կարևոր արձանագրում է, որը, իհարկե, մեկ տարվա աշխատանքի արդյունք չէ, այլ մեր քաղաքական իշխանության երկար տարիների գործադրած ջանքերի, իրականացրած բարեփոխումների, խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքի:


-Ինչո՞ւ ԵԽԽՎ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի պատժիչ մեխանիզմներ չեն կիրառվում, քանի որ այդ երկիրը բացահայտ հակաժողովրդավարական ճանապարհն է ընտրել իր համար:

-ԵԽԽՎ-ն շատ համախմբված մարմին չէ, այնտեղ աշխատում են 47 երկրների տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, տարբեր քաղաքական խմբեր, և, ի վերջո, շատ հաճախ տեղի է ունենում շահերի բախում, որի պարագայում որոշիչ են դառնում ոչ միայն պետական, քաղաքական, այլև տարաբնույթ անձնական և այլ շահերը:



-Ի՞նչ պետք է ակնկալի Հայաստանը ԵԽԽՎ-ից:

-ԵԽԽՎ-ն ունի հստակ կանոնակարգային խնդիրներ, ունի մանդատ և մեր ակնկալիքները պետք է լինեն միայն ԵԽԽՎ կանոնադրության ու մանդատի շրջանակներում: Իսկ դա իրականում շատ մեծ դաշտ է՝ մեծ հնարավորություններով: ԵԽԽՎ-ն աջակցում է անդամ երկրներին առավել արդյունավետ անցնելու ժողովրդավարացման ճանապարհը` իրականացնելով խորհրդատվություն, մոնիթորինգ, տալիս գնահատականներ կատարված բարեփոխումներին. մատնանշում թերացումները: Այսօր մեր քաղաքական առաջնահերթություններից և պատվիրակության աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը, կապված Լեռնային Ղարաբաղի հետ, այն է, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի որդեգրած սկզբունքի, որ Եվրոպայում չպիտի լինեն «սև» տարածքներ, որտեղ Մարդու իրավունքների կոնվենցիան չի գործում, տարածվի Արցախի վրա: Սա այն ակնկալիքն է, որը կապ ունի ԵԽԽՎ մանդատի հետ, և դա մեր ծրագրային անելիքներից է: ԵԽԽՎ-ն ազդեցիկ քաղաքական հարթակ է բազում խնդիրներ, գաղափարներ հնչեցնելու, տեղեկատվական հոսքեր ապահովելու համար, 700-800 խորհրդարանական պատվիրակներ կան տարբեր երկրներից, նրանց իրազեկելով Հայաստանի Հանրապետության վարած ներքին ու արտաքին քաղաքականության մասին, մենք հնարավորություն ենք ստանում այդ երկրներում ներգործել նրանց քաղաքականության վրա: Ավելին պետք չէ ակնկալել:


-Տիկի՛ն Նաղդալյան, ինչպե՞ս կգնահատեք Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի միտքը, թե Թուրքիան ցանկանում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ:
-Քաղաքակիրթ աշխարհը վաղուց սովորել է դատողություններ անել` հիմնվելով արված քայլերի, այլ ոչ թե հայտարարությունների վրա, և ուրեմն ժամանակն է ճշմարտությանը բաց աչքերով նայել: Իրական ցանկություն ունենալու դեպքում Թուրքիան ուներ լավագույն հնարավորությունները:


-Հոկտեմբերի 11-ին Դուք էիք վարում ԵԽԽՎ նիստը: Որքանո՞վ արդյունավետ ընթացավ, հետաքրքիր է, ի՞նչ զգացողություններ ունեիք:
-ԵԽԽՎ նիստերի դահլիճում երկար տարիներ եմ աշխատել, զբաղեցրել տարբեր պաշտոններ, լիագումար նիստը առաջին անգամ էի վարում, որը որոշակի հուզմունք, անշուշտ, հարուցում էր: Այդ հարցն ինձ ուղղեց նաև ԵԽԽՎ նախագահը մեր առանձնազրույցի ժամանակ: Ես պատասխանեցի, որ իհարկե, մեծ է պատասխանատվությունը կազմակերպել ողջ լիագումարի աշխատանքը, և շեշտադրեցի, որ անկախ հուզմունքի աստիճանից և գաղափարական կողմնորոշումներից` չի կարելի այդ պատասխանատու աշխատանքն իրականացնել կանոնակարգի խախտումներով կամ պատվիրակներին ձայնից զրկելով և անհիմն կոպիտ մեխանիզմներ կիրառելով, ինչպես արեց ԵԽԽՎ նախագահը վերջին նիստի ժամանակ:


-Հայաստանի ներքին քաղաքական կյանքում բուռն գործընթացներ են տեղի ունենում, հատկապես նոր վարչապետի նշանակումից հետո` նոր նախարարներ, աշխատանքային նոր մոտեցումներ, պահանջներ: Ինչպե՞ս կգնահատեք երկրում ընթացող գործընթացները, ՀՀ կառավարության ծրագիրը:

-Այդ փոփոխություններին համակարգային մոտեցում է պետք: Փոփոխությունները սկսվել են սահմանադրական բարեփոխումների իրականացումից և դրանից բխող քայլերից, որոնք արտահայտված էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթում: Նախագահը շեշտեց՝ անհրաժեշտություն կա արագ և արդյունավետ փոփոխություններ իրականացնելու, նախ և առաջ երկրի տնտեսական կյանքում: Ապրիլյան պատերազմի և ամառվա դեպքերի հետևանքով այդ փոփոխությունների իրականացման առումով որոշ հապաղում եղավ, բայց մոտեցումները նույնը մնացին, և ՀՀ նախագահի ու քաղաքական մեծամասնության խնդիրը շարունակեց մնալ բարեփոխումների ճանապարհով փոխելու տիրող իրավիճակը` ղեկավարվելով անհրաժեշտություններով, որոնք արտահայտված են ՀՀ նոր կառավարության ծրագրային դրույթներում: Ակնկալիքները կառավարությունից, իհարկե, շատ են: Կառավարության ներկայացրած ծրագիրը, լավ իմաստով, հավակնոտ է, ունի առաջին հերթին հեռանկարայնություն, համապարփակություն և կոնկրետություն, այսինքն` առաջարկում է ելքեր, լուծումներ, որոնց մեջ մենք տեսնում ենք խորքային վերհանում այն խնդիրների, որ կան երկրում: Առաջարկվող լուծումները նորովի են, պարունակում են շատ այնպիսի մոտեցումներ, որոնք նախկինում չենք ցուցաբերել: Կարծում եմ` ծրագրի հաջողությունը նաև դրա մեջ պետք է լինի, ինչպես Ալբերտ էյնշտեյնն է ասում. «Դու երբեք չես լուծի ծագած խնդիրը, եթե պահպանես նույն մտածողությունը և մոտեցումը, ինչը քեզ բերել է այդ խնդրին»: Ավելացնեմ, ԱԺ-ում երկու օր քննարկվեց կառավարության ծրագիրը, և հանրությունն ականատես եղավ թե ինչպիսի բովանդակային քաղաքակիրթ քննարկումներ ընթացան:



-Ինչպե՞ս կգնահատեք Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որքանո՞վ դրանք արդյունավետ, բաց ու թափանցիկ կդարձնեն ՀՀ ընտրական գործընթացները:

-Մենք ապրում ենք Հայաստանի համար աննախադեպ զարգացումների ժամանակ, քանի որ իրականացվել և ընթացքի մեջ են նմանը չունեցող ծրագրեր, քայլեր, որոնք էապես ազդելու են երկրի բարոյական մթնոլորտի և զարգացման տեմպերի վրա: Դրանցից մեկը ընտրական օրենսգրքի փոփոխություններն են, խնդիրների լուծումների իրականացումն այնպիսի համագործակցային ճանապարհով, որը անկախ Հայաստանի պատմության մեջ երբևէ չի կատարվել, և դա շնորհիվ ՀՀ քաղաքական իշխանության կամքի: Մենք ղեկավարվում ենք այն սկզբունքով, որ պետք է իրականացնել և իրականացնելու ենք բոլոր անհրաժեշտ քայլերն ապահովելու արդար, ազատ և օրինավոր ընտրություններ, որոնք կարժանանան ժողովրդի վստահությանը:


-Քանի որ տարին գրեթե ավարտվում է, կխնդրեմ ամփոփել, թե այս գումարման ԱԺ-ն ի՞նչ կարևոր դերակատարում ունեցավ երկրի կյանքում:

-Թերևս ամենակարևորը՝ այս գումարման ԱԺ-ն ամբողջականացրեց և եզրափակեց քաղաքական համակարգի զարգացման և բարեփոխման այն հեռանկարային ծրագիրը, որը երկու տասնամյակ մեր պետության զարգացումների հիմքում էր: Մեր նպատակն է ունենալ ներդաշնակ քաղաքական համակարգ, որտեղ բոլոր քաղաքական ուժերն իրենց ներդրումը, իրենց ասելիքն ու ազդեցությունը կունենան, և նրանց բոլորի կարծիքն ազդեցիկ կլինի: Խորհրդարանական կառավարման համակարգում քաղաքական ուժերի միջև այլևս չի լինելու մեծամասնության և փոքրամասնության խիստ անջրպետը, որը հնարավորություն չէր թողնում որոշումների միասնական կայացման համար: ՀՀ նախագահը բացառիկ բնորոշում տվեց` նշելով, որ այն համակարգից, որտեղ հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողները ոչինչ, մենք անցում ենք կատարում առավել ժողովրդավարական համակարգի, որտեղ բոլորն իրենց չափով կարող են մասնակցություն և ներդրում ունենալ երկրի կյանքում: Երկրորդը՝ այս տարիներին վերահաստատվեց իշխող կուսակցության սկզբունքը` հարգել մյուսների իրավունքները, պատրաստակամ լինել ինտեգրելու կարող ուժերին երկրի կառավարման գործում, հնարավորություն տալ նրանց գործուն մասնակցություն ունենալու խնդիրների լուծմանը: Սա այս խորհրդարանի իշխող մեծամասնության կարևոր առանձնահատկություններից է: Կարևոր մեկ հանգամանք ևս ուզում եմ նշել՝ սահմանադրության ընդունումից հետո խորհրդարանը, բացի ընթացիկ օրենսդրական աշխատանքից, ձեռնամուխ եղավ օրենսդրական դաշտի համապատասխանեցման աշխատանքին, կարծես կատարելով ապագա խորհրդարանական աշխատանքի իր բաժինը: Եվս մի կարևոր ուղղություն՝ խորհրդարանական դիվանագիտությունը վերջին տարիներին լրջորեն խորացել է. ավելի խորքային են դարձել մեր աշխատանքները միջխորհրդարանական ձևաչափերում, մենք կարողացել ենք այդ աշխատանքները դարձնել առավել համակարգային և փոխկապակցված: Մենք փորձում ենք բոլոր հարթակներում և ուղղություններում՝ հայ-ռուսական, որի հերթական, շատ հետաքրքիր նիստը կլինի մոտ օրերս, հայ-չինական, որը այս գումարման ընթացքում էականորեն մեծացրել է իր ակտիվությունը և արդյունավետությունը, հայ-ամերիկյան, որը լավագույն գործընկերային հարաբերություններն է ձևավորել, հայ-գերմանական, որը խորհրդարանի ամենաազդեցիկ բարեկամական ուղղություններից է, հայ-ֆրանսիական և հայ-իտալական, իրենց մեծագույն համագործակցային ներուժով, հայ-վրացական, որ վերագտավ իր աշխատանքային ռիթմը, Բալթյան երկրների, որ պաշտոնապես Արցախի հետ բարեկամական խումբ ստեղծեցին, եվրոպական երկրների և ԵՄ – Հայաստան ձևաչափի, իր այսօրվա կարևորագույն գործառույթով և ներդրումով, ԱՊՀ, ՀԱՊԿ, ՆԱՏՕ, ՍԾՏՀ և այլ հարթակներում, մեր աշխատանքների մեջ մեկ կարևորագույն սկզբունք իրականացնել՝ բոլորս միասին կատարում ենք ընդհանուր աշխատանք՝ պաշտպանում Հայաստանի Հանրապետության շահերը:


-Առաջիկայում սպասվում է ՀՀԿ համագումարը, ի՞նչ հարցեր են քննարկվելու և ի՞նչ կարևոր շեշտադրումներ են արվելու:

-ՀՀԿ 16-րդ համագումարն առանցքային է, քաղաքական նոր համակարգին անցման ընթացքում կուսակցությունը կարիք ունի ամփոփելու մարտահրավերները, հարցադրումներ, նոր խնդիրներ դնելու, որոնց համահունչ պետք է գործի և ծրագրեր մշակի: Բնականաբար, համագումարի ընթացքում պետք է խոսվի այս ամենի մասին` մատնանշելով խնդիրները, դրանց լուծումները, առանձնացնելով թիրախները, կազմելով մեր ապագա աշխատանքների արդյունավետ ծրագրեր:



-Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կրակոցները չեն դադարում, ինչպե՞ս եք տեսնում հակամարտության լուծումը:

-Միջազգային իրավունքն աստիճանաբար ընդունում է գլոբալ զարգացումների հետևանքները, որոնք քայլ առ քայլ հանգեցնելու են ազգերի ինքնորոշման իրավունքի գերակայության ճանաչմանը: 20-րդ դարի երկրորդ կեսին և 21-րդ դարի սկզբում աշխարհի քաղաքական քարտեզի վրա ավելացել են բազում նոր պետություններ, որ վկայում է ազգերի ինքնորոշման սկզբունքի գործունակությունը: Պաշտպանելով մարդու իրավունքները` մենք հանձնառու ենք դառնում ազգերի ինքնորոշման իրավունքների և իրենց ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքի պաշտպանությանը: Ժամանակակից գլոբալ աշխարհում տարածքային ամբողջականությունը չի կարող և չպետք է սահմանափակի այդ տարածքում ապրող ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Որքան էլ ավտորիտար ռեժիմները, սուլթաններն իրենց նավթադոլարները ներդնեն պատմությունը հակառակ ուղղությամբ տանելու համար, միևնույնն է, հաջողության չեն հասնելու: Ազգերի ինքնորոշման իրավունքը հաղթանակելու է, դրա դեմ պայքարելն օր օրի ավելի ու ավելի անիմաստ է դառնում: Վերջին տարիներին աշխարհը լավագույն օրինակներ ունի՝ Կոսովոն, Արևելյան Թիմորը, Սուդանը: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն էլ վստահաբար հայտարարում է՝ բացառվում է, որ Լեռնային Ղարաբաղը երբևէ լինի Ադրբեջանի կազմում: Բայց այսօր դեռևս շատ կարևոր է, որ մենք ամեն օր զարգացնենք և ավելի բարձր մակարդակի հասցնենք մեր բանակի, մեր ռազմական ուժերի մարտական պատրաստականությունը: Շատ վաղուց է ասված և մեր օրերում էլ մնում է ճշմարտություն՝ «Եթե ուզում ես խաղաղության մեջ ապրել, պատրաստ եղիր պատերազմի»: Այդ առումով շատ կենսունակ է «Ազգ-բանակ» գաղափարը` բանակը պետք է լինի երկրի զարգացման շարժիչ ուժը:


-Դուք ՀՀԿ կանանց խորհրդի նախագահն եք, և որքանով տեղյակ եմ, այս տարին հոբելյանական է Կանանց խորհրդի համար: Ամփոփելով երկար տարիների աշխատանքը` ի՞նչ կարևոր ձեռքբերումներ կառանձնացնեք:


-Կանանց խորհուրդը ՀՀԿ-ի կառուցվածքային ստորաբաժանումներից է, նրա անդամները ներկայացնում են կուսակցության գաղափարախոսությունը, մասնակցում կուսակցական աշխատանքներին, տարածում ՀՀԿ գաղափարները, նպաստում մեր պետության, պետականության ամրապնդմանը, ժողովրդավարության խորացմանը, կուսակցության նկատմամբ հասարակության համակրանքի ավելացմանը: Սակայն կան ոլորտներ, որոնք կանանց ավելի հոգեհարազատ են, նրանք ավելի լավ են տեսնում այդ ոլորտների խորքային խնդիրները: ՀՀԿ կանանց խորհրդի շրջանակներում մենք, բացի գաղափարաքարոզչական և կազմակերպչական աշխատանքների, արդյունավետ աշխատանքներ ենք կազմակերպում կրթության, մշակույթի, սոցիալական, առողջապահական, մայրության և մանկության ոլորտներում առկա խնդիրների, բացթողումների շուրջ: Դրանց ընթացքում հնչած կարևոր գաղափարները, խնդիրների լուծման ուղիները հետագայում բարձրաձայնվում են պատկան մարմինների առջև՝ համայնքային մարմինների, գործադիրի կամ ՀՀԿ կին պատգամավորների աշխատանքում արտացոլվում են օրենսդրական նախաձեռնությունների տեսքով կամ դառնում ինչ-որ օրենքի քննարկման ժամանակ հիմնավոր փաստարկ: ՀՀԿ կանանց խորհուրդը ստեղծվել է 15 տարի առաջ, արդեն մոտ 10 տարի գործում է որպես ինստիտուցիոնալ կառույց, բոլոր մարզերում ունի կանանց գործունեությունը համակարգող խորհուրդներ և հանձնախմբեր, որոնք լայնորեն շփվելով կուսակցականների և բնակչության հետ, հնարավորություն ունեն ավելի մոտիկից ականջալուր լինելու նրանց խնդիրներին և աշխատելու դրանց լուծման ուղղությամբ: Բացի բազմաթիվ քննարկումներից, ուսումնասիրություններից, բանավեճերից, Կանանց խորհուրդը կազմակերպում է տոնական տարատեսակ միջոցառումներ, մեծարումներ՝ կանանց միամսյակ, երեխաների շաբաթ, ուսուցչի շաբաթ, ընտանիքի օր: Ուզում եմ այդպիսի միջոցառումներից մեկի՝ ուսուցչի տոնի մասին ավելի մանրամասն պատմել: Համակարգի խնդիրների քննարկումներից բացի կազմակերպում ենք միջոցառումներ, որոնց շրջանակներում շնորհավորում ենք բոլոր շրջաններում և մարզերում բնակվող ուսուցիչներին, այցելում կենսաթոշակային տարիքի վաստակաշատ մանկավարժներին, շնորհավորում, նվերներ մատուցում, մեծարանքի խոսքեր ասում: Այդ ծրագրի շրջանակներում մեր կանանց խորհուրդներն առանձնահատուկ ուշադրության են արժանացնում ոչ միայն առարկայական գիտելիքներ տրամադրող, կրթող ուսուցիչներին, այլև ազգային, հայրենասիրական, ռազմահայրենասիրական դաստիարակություն տվող մանկավարժներին: Բազմիցս դիմել ենք ԱԺ նախագահին, ՀՀ վարչապետին, կրթության և գիտության, պաշտպանություն նախարարներին, որ խրախուսեն մեր վաստակաշատ մանկավարժներին մեդալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով: Այս տարի, ապրիլյան պատերազմից հետո, մենք արժանի մեծարանքը մատուցեցինք ապրիլյան պատերազմում հերոսացած մեր տղաների ուսուցիչներին, որ նրանց հայրենասեր կերպարների կերտողներն են: Միջոցառմանը մասնակցում էին մանկավարժներ Հայաստանի և Արցախի տարբեր շրջաններից, զոհված և վիրավորված զինվորականների ընտանիքների անդամներ, հարազատներ, ընկերներ, ՊՆ սպաներ, ուսումնական հաստատությունների կուրսանտներ: Դահլիճում էին պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը, ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը, պատգամավորներ, հյուրեր: Բազմամարդ դահլիճին պատել էր խոր հուզմունքը, կորստի ցավը և նաև մեր հերոս տղաներով և նրանց ուսուցիչներով հպարտության զգացումը:


-Ի՞նչ առիթով էր ՀՀԿ կանանց խորհուրդը նոյեմբերի 5-ին կազմակերպել մեծ համաժողով:

-Նոյեմբերի 5-ին ՀՀԿ կանանց խորհուրդը հրավիրել էր «Հայաստան-25. Աշխարհը և կանայք» խորագրով համաժողովը` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: Մենք արձանագրում ենք, որ ՀՀԿ-ն համարյա տարեկիցն է Հայաստանի երրորդ հանրապետության՝ ժամանակների մեջ նրանց ճանապարհները պարզապես միահյուսվել են:
Համաժողովի ընթացքում մենք փորձեցինք վերլուծել, ամբողջականացնել մեր երկրի և կուսակցության անցած ճանապարհը, արձանագրել խնդիրները, բարձրաձայնել լուծումները, որոնք, հույս ունեմ, դրույթների տեսքով կներառվեն մեր տարբեր փաստաթղթերում, նաև նախընտրական ծրագրում: Համաժողովում ամփոփվեց նաև ՀՀԿ կանանց խորհրդի 10-ամյա գործունեությունը, նշվեցին ապագա անելիքները:


-Կանանց դերակատարությունը մեր երկրում գնալով աճում է, նրանց գործունեության ոլորտների բազմազանությունն այդ մասին է խոսում: Ըստ Ձեզ` որքանո՞վ է հայ կնոջ կերպարը լուրջ ընկալվում «տղամարդկանց աշխարհում»:

-Տարիներ առաջ, երբ նոր էի սկսել խորհրդարանական կենսագրությունս, քննարկումներից մեկի ժամանակ այդպիսի մի հարց հնչեց, թե որքանով են քաղաքականությամբ զբաղվող կանանց լուրջ վերաբերվում, իմ մոտեցումը հետևյալն էր` որքան լուրջ ենք մենք, նույնքան լրջությամբ են վերաբերվում մեզ: Եվ իսկապես այդպես է, բազում առիթներ եմ ունեցել համոզվելու դրանում: Ես կարծում եմ` յուրաքանչյուր մարդու հաջողության գրավականն իր աշխատասիրությունն է, գիտելիքների հարուստ պաշարը, ինքնակատարելագործման անվերջ ցանկությունը: Այդպիսի մարդը, անկախ սեռից, անհնար է, որ հաջողության չհասնի:



-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ հաջողությունը:

-Թերևս, իմ ընտանիքը և աշխատանքը, որոնց շնորհիվ ես ինձ երջանիկ մարդ եմ համարում: Մեծագույն երջանկություն է ունենալ լավ ընտանիք, որտեղ քեզ սիրում և հարգում են, և նույնքան կարևոր է լինել պահանջարկված աշխատանքում, զբաղվել սիրելի գործով: Եվ պետք է նշեմ, որ այդ երկու կարևորագույն արժեքները միմյանց հետ փոխկապակցված են: Եթե չունենայի լավ ընտանիք, որը մշտապես աջակցել և հասկացել է ինձ, գուցե չունենայի մյուս ձեռքբերումը` աշխատանքս, որը սիրում եմ և որից հոգեպես բավարարություն ստանում: Ես խորհրդարանում եմ արդեն հինգ գումարում, և այդ տարիների ընթացքում ձգտել եմ մշտապես ինքնակատարելագործվել, իմ համեստ ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում: Ասում են` երջանիկ է այն մարդը, ով առավոտյան շտապում է աշխատանքի, իսկ երեկոյան` տուն: Իմ կյանքում դա այսպես է արտահայտվում` ինձ չի բավարարում ժամանակը ոչ աշխատանքի վայրում, ոչ` տանը:



-Ո՞րն է հայրենասեր մարդու Ձեր բանաձևը:

-Այնքան դժվար է, և միաժամանակ հեշտ, խոսել հայրենասիրության մասին հատկապես ապրիլյան պատերազմից հետո: Մենք ականատես եղանք մեր երիտասարդների սխրանքներին, որոնց կերպարները հայրենասեր մարդու լավագույն օրինակներ են: Կարծում եմ` դա արյան կանչ է, գենետիկ հայրենասիրություն, որի համար հատուկ դասաժամ և ստուգողական աշխատանք պետք չէ: Այնպես, ինչպես մեր սերունդը Արցախյան ազատամարտի ժամանակ, մեր երեխաները պատնեշի պես կանգնեցին թշնամու առաջ: Այդ օրերին ողջ հայությունը մի մարդ դարձած սահման էր պահում, արյան կանչով Հայաստան էին շտապում բազում սփյուռքահայեր տարբեր երկրներից, որ գան և պաշտպանեն հայրենիքի սահմանները: Իսկ Հայաստանի նախագահի մեծ ու իրական հեղինակությունն ու փորձառությունը համախմբեց երկրի բոլոր կառույցներն ու հնարավորությունները ի նպաստ մեր ինքնիշխան ու անկախ պետականության պահպանման: Հայկական բոլոր ուժերի միախմբումն ու Հայաստանի իշխանությունների գլխավորությամբ հանդես գալը Արցախի Հանրապետության գոյության գրավականը դարձավ: Եվ ի չիք դարձան այն մտահոգությունները և թերահավատությունը, թե պատերազմի դեպքում հայ ազգն այլևս չի համախմբվի: Ուժեղ լինենք, որ այլևս երբևէ մեր երկրի սահմաններում պատերազմ չլինի, և մեր երեխաներն իրենց կյանքը խաղաղ հայրենիքում ապրեն, այլևս հաստատ է` հայի հայրենասիրությունը կասկածել անիմաստ է: Յուրաքանչյուրիս մեջ ապրում է բնազդով հայը: Սենեկայի հայտնի մի խոսք կա. «Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար, որ մեծ է, այլ նրա համար, որ քոնն է»:


-Ո՞րն է հայ կնոջ նկարագիրը` Ձեր ընկալմամբ:

-Հայ կնոջ երակներում հոսում է իր ազգության պատմության արյունը՝ սերն ու հավատը իր հայրենիքի հանդեպ, պատասխանատվությունը, նվիրվածությունն ընտանիքին և գործին, ինտելեկտուալ բարձր կարողությունները, նրբությունն ու կանացիությունը: Հայ կինն ամեն ինչ անում է յուրահատուկ սիրով ու հոգատարությամբ: Թերևս, միայն հայ կինն է կարողանում միաժամանակ լինել լավ մայր, գերազանց կին, թիկունք, ընկեր իր ամուսնու համար և նույն կերպ նվիրվել իր աշխատանքին և հայրենիքին:


-Դուք մեծ ընտանիք ունեք.կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Դեռ երիտասարդ տարիներից եմ մեծ ընտանիք ցանկացել, երևի այն պատճառով, որ ինքս մեծացել եմ փոքր ընտանիքում: Երազել եմ իմ ընտանիքում շարունակել իմ հայրական տան գեղեցիկ ավանդույթները, որոնցից է երեկոյան պարտադիր միասին ճաշելը, որը կարծես սուրբ ժամ լիներ բոլորիս համար, ընտանիքի ժամ:
Ինձ և ամուսնուս, որ նաև իմ ընկերն է, համախոհը և աջակիցը իմ բոլոր գործերում, հաջողվեց ունենալ մեծ և ներդաշնակ ընտանիք, որը մեր ամենամեծ հարստությունն է կյանքում: Մեր հինգ երեխաները` երկու աղջիկները և երեք տղաները, կյանքի մեծագույն սերն են և երջանկության գրավականը: Ցավոք, հազվադեպ ենք կարողանում ընտանիքով հավաքվել մեկ սեղանի շուրջ, քանի որ կյանքի տեմպը փոխվել է, դժվար է հարմարացնել՝ յուրաքանչյուրն իր զբաղվածությունն ունի: Մեզ հետ են ապրում նաև իմ և ամուսնուս մայրիկները, ովքեր մեզ շատ են օգնել երեխաների խնամքի և դաստիարակության գործում, և ես ուրախ եմ, որ մեր ծնողների նկատմամբ նույնքան ուշադիր և հոգատար են մեր երեխաները:



-Ի՞նչ մասնագիտություններ են ընտրել Ձեր երեխաները:

-Ավագ որդիներս տնտեսագետներ են, նրանցից մեկն այժմ զինվորական ծառայության մեջ է, մյուսը զբաղվում է գիտական հետազոտություններով, իսկ կրտսերն ընտրել է ազգային անվտանգության ոլորտը: Աղջիկներիցս մեկն իրավաբան է, մյուսը` տնտեսագետ, նրանք ինձ հրաշալի 4 թոռնիկ են պարգևել: Իմ մեծագույն ցանկությունն է եղել փոխանցել իմ երեխաներին այն ամենն, ինչ ստացել եմ ծնողներիցս` լավ դաստիարակություն, որակյալ կրթություն, ուժեղ կամային հատկություններ և մեծ սեր: Կարծում եմ՝ սրանք են կյանքում հաջողության հասնելու և դժվարությունները հաղթահարելու ամենակարևոր գրավականները:




-Ի՞նչ նշանակություն ունի սերը Ձեր կյա


Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն մարզերում և Երևանում

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն մարզերում և...

09:45

Մահացել է Նիկիտա Սիմոնյանը

Մահացել է Նիկիտա Սիմոնյանը

09:19

Հերթը ՀՀ տարածքինն է, սակայն «կարճ հիշողության» պատճառով դա շատերին չի էլ հուզում. Վարդան Ոսկանյան

Հերթը ՀՀ տարածքինն է, սակայն «կարճ հիշողության» պատճառով դա շատերին չի էլ հուզում. Վարդան...

09:02

Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք

Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու...

13:39

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազություն

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր...

11:09

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները. Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները....

10:44

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային փառատոնը

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային...

10:19

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի...

10:02

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ» շքանշանով. Փաշինյան

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ»...

14:25

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան. Տոկաև

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան....

14:10

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի քաղաքապետարան

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի...

14:00

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման...

13:43

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է Փաշինյանին

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է...

13:25

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝...

13:09

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ...

12:48

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է իշխանությունների նաև մարդկային որակների բացակայության մասին. Թանդիլյան

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է...

12:26

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով. ՔԿ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով....

11:33

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին. փաստաբան

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին....

11:03

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն իշխանությունն անհրաժեշտ եզրահանգումներ չի արել. Տիգրան Աբրահամյան

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն...

10:33

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01