Հայաստանում նոյեմբերի 30-ին անց է կացվել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 21-րդ նիստը: Նիստում հաստատվել է կոլեգիայի և կից աշխատանքային խմբերի 2017թ. գործունեության ծրագիրը՝ կապված ԵԱՏՄ անդամ պետությունների միջև մաքսային գործընթացների համակարգման հետ: Քննարկվել է ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային միասնական անվանացանկին համապատասխան առանձին ապրանքատեսակների դասակարգման և միության տարածքով տարանցման ժամանակ երաշխիքային մեխանիզմների հարցը: Դիտարկվել են ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի միասնականացման և ապրանքների կոդերի միավորման հնարավորությունները: Ուշադրության կենտրոնում են եղել օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման պայմանների խախտումների քանակի նվազմանն ուղղված միջոցառումները: «Փորձագետների մակարդակով մանրամասն քննարկել ենք տարվա ընթացքում իրագործած ծրագրերը՝ ուշադրություն դարձնելով մաքսային հսկողության, ձևակերպման ու մաքսային մարմինների պաշտոնատար անձանց գործողություններին առնչվող հարցերին»,-նշել է Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը: Անդրադարձ է կատարվել նաև անձնական օգտագործման նպատակով երրորդ երկրից բերված կամ երրորդ երկիր տարվող ապրանքների առանձին տեսակների տեղափոխման ժամանակ մաքսային մարմնի գործունեությանը: Ընդ որում, շեշտադրվել է ԵԱՏՄ անդամ երկրում ապրանքի հայտարարագրումն էլեկտրոնային եղանակով կատարելու դեպքում ապրանքների բացթողումը մաքսային տարանցման մաքսային գործընթացին և էլեկտրոնային փաստաթղթաշարժի սկզբունքներին համապատասխան իրականացնելու կարևորությունը: Անդրադառնալով ԵԱՏՄ մաքսային օրենսգրքին՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը նշել է, որ կառավարությունների ղեկավարների մակարդակով օրենսգրքի նոր խմբագրությունն արդեն համաձայնեցված է և մինչև տարեվերջ կընդունվի. «Հաջորդ տարի համալիր աշխատանք է սպասվում՝ ապահովելու ազգային օրենսդրությունների մակարդակով միության մաքսային օրենսգրքի դրույթների կիրառումը: Այս փաստաթուղթը նոր նշաձող է ինչպես, առհասարակ, ԵԱՏՄ անդամ երկրների, այնպես էլ մաքսային ծառայությունների փոխհարաբերություններում»: Նիստի ընթացքում կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը Հայաստանի կողմից ընտրվել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նախագահի տեղակալ:
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02