Ավարտվեց ԱԺ արտահերթ նիստը: Այն, ի տարբերություն մյուսների, թեթև օրակարգ ուներ: Ներառված հարցերը, սակայն, բավականին նուրբ և խորքային էին: Անդրադառնամ ԱԺ կանոնակարգ օրենքի քննարկման մանրամասներին, որը հանդիսանում է օրենսդիր մարմնի Սահմանադրությունը: Հարցն այն է, որ պառլամանետական համակարգ ունեցող ՀՀ-ում հենց օրենսդիրն է հանդիսանալու երկրի թիվ մեկ լոկոմոտիվը, ուստի կարևոր է, թե խորհրդարանի աշխատանքներն ինչ ընթացակարգով պետք է կազմակերվեն, կամ ինչ ծանրաբեռնվածությամբ պետք է աշխատի խորհրդարանը: Նախագծում նշվում է, որ նիստերը կարող են շարունակվել մինչև օրակարգի սպառումը, բայց ոչ ավելի, քան երեք օր, դա արվել է, որպեսզի հարցերը չկուտակվեն: Երբեմն լինում է այնպես, որ ԱԺ մեծ օրակարգում ընդգրկված շատ հարցեր տարիներով չեն ընդգրկվում պլենար նիստերի օրակարգում: Եթե օրակարգը չի սպառվում՝ նիստը վարողը կարող է 15 րոպե ավելացնել, նիստերը կարող են շարունակվել մինչև 24:00-ն: Նախատեսված է ձևավորվել նոր մարմին, ԱԺ խորհուրդ, որը կլինի կոլեգիալ մարմին՝ բաղկացած հանձնաժողովներից, խմբակցություններից, իշխանությունից ու ընդդիմությունից: Օրենսդրական գործունեության մեջ սահմանվում են ընթացակարգեր, օրենքների երկու ընթերցում, երրորդը կարող է լինել այն ժամանակ, երբ հեղինակը դիմի ԱԺ-ին՝ խմբագրման համար օրենքի քննարկումը հետաձգելու նպատակով: Տրամաբանական էր, նաև սպասելի, որ քննարկումներից առաջ կլինի շահագրգիռ քննարկում և պատգամավորները հանգամանալից կքննարկեն իրենց աշխատանքը կանոնակարգող օրենքը: Օրինագծի քննարկումը, սակայն, անցավ գրեթե դատարկ դահլիճում, պատգամավորների թիվը չէր անցնում 20-ից, ընդդիմադիր հատվածից ներկա էր 3-4 պատգամավոր: Սա խոսում է այն մասին, որ քննարկվող հարցը, որն անմիջական ազդեցություն ունի պատգամավորների աշխատանքի հետ, ընդհանրապես չի հետաքրքում նրանց: Այլ դեպքերում ականատես ենք լինում լայնալեքսիկոն և ամպագորգոռ ելույթների ու հուզական ճամարտակությունների: Ընդհանուր քննարկումը ստացվեց, ավելին, բավականին բովանդակային և պրոֆեսիոնալ հարցեր ու առաջարկներ ներկայացվեցին. ընդհանուր պոպուլիզմ և պաթոսախեղդ ելույթների ականատես չեղանք: Հ.գ. Քվեարկության արդյունքում օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ` ստանալով 93 կողմ քվե:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44