Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարներին, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունների խորհրդի 21-րդ նիստին:
Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ այս ձևաչափով հանդիպումները նպաստում են մաքսային ծառայությունների համագործակցության արդյունավետության բարձրացմանը և ավելացրել, որ միայն համատեղ ջանքերով հնարավորություն կլինի հասնել ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանն ու բիզնեսի կայուն զարգացման համար պայմանների ապահովմանը: Կարևորելով մաքսային ոլորտում փոխգործակցության զարգացումը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ այն թույլ կտա ավելի օպերատիվ արձագանքել խնդիրներին, գտնել փոխընդունելի ու արդյունավետ որոշումներ: Նշելով, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի վերջին նիստում համաձայնեցվել է ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի նախագիծը՝ կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այն կդառնա ԵԱՏՄ իրավանորմատիվային դաշտի հիմնական փաստաթղթերից մեկը և կնպաստի միության տնտեսական գործունեության արդյունավետության բարձրացմանն ու կբարելավի արտաքին տնտեսական գործունեության պայմանները:
ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային կառույցների ղեկավարները շնորհակալություն են հայտնել խորհրդի նիստը ՀՀ-ում անցկացնելու պատրաստակամության և այն բարձր մակարդակով նախապատրաստելու համար: Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը նշել է, որ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի ընդունումը նոր թափ կհաղորդի ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, մաքսային ոլորտում արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը, առևտրաշրջանառության դյուրացմանը:
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
17:25 08.05.26
16:25 08.05.26
16:51 08.05.26
13:02 08.05.26
16:06 08.05.26
17:09 08.05.26
15:29 08.05.26
15:16 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44