ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանը, փաստացի, հայտարարեց, որ երբեք թույլ չի տա կուլակաթափություն` կոչ անելով դադարեցնել նմանատիպ հայտարարությունները, մյուս կողմից` նախագահը իր կոշտ դիրքորոշումը հայտնեց կոռուպցիայի և կաշառակերության նկատմամբ:
Սրանք շատ կարևոր մեսիջներ են, երբ գործող իշխանության ղեկավարը մի կողմից կոչ է անում բիզնեսմեններին, որ իրենց վստահ և ապահով զգան Հայաստանում` շարունակելով սեփական գումարները ներդնել հայրենի տնտեսության մեջ, մյուս կողմից` նախագահը կոչ է անում պետական ապարատին զերծ մնալ կոռուպցիայից, և պետական չինովնիկները շատ լուրջ պետք է վերաբերվեն նախագահի այդ կոչին, քանզի նախագահի խոսքին չհետևելու պարագայում, վստահ եմ` մենք կունենանք ամենատարբեր ռանգի չինովնիկների ձերբակալության դեպքեր` անկախ նրանց զբաղեցրած դիրքից և ունեցած մեջքերից:
Այո, մեզանում չի կարող լինել կուլակաթափություն, բայց այս տարիներին տարբեր ճանապարհներով հարստացած մարդիկ պետք է նաև հասկանան, որ իրենք պարտավոր են իրենց աշխատած գումարները ներդնել Հայաստանի տնտեսության մեջ, և եթե փորձեն այդ գումարները հանել Հայաստանից, ապա կարող են լրջագույն խնդիրների առջև կանգնել:
Ինչ խոսք, ազնիվ ճանապարհով հարստացած մարդիկ իրավունք ունեն և կարող են իրենց գումարները հանել Հայաստանից, բայց այս դեպքում ևս մարդկանց մեջ պետք է արթնանա պատասխանատվության զգացում` սեփական հայրենիքի նկատմամբ, որի արդյունքում գործարարները իրենց գումարները կպահեն հայրենիքում և կնպաստեն սեփական հայրենիքի տնտեսության զարգացմանը:
Վաղուց որևէ երկրում հեշտ և արագ փողեր չկան, և իսկապես, պետք է սեփական փողերը ծառայեցնել հայրենիքին:
19:35
19:17
18:34
18:05
17:45
17:42
17:19
17:12
17:05
16:57
16:43
16:42
16:32
16:03
15:44
15:19
15:02
14:52
14:18
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15