armenpress.am.- Ռադիոյի միջազգային օրը` մայիսի 7ին, պաշտոնապես բացվեց Հանրային ռադիոյի վերակառուցված պուրակը: «Արմենպրես» ի փոխանցմամբ` Հանրային ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանն իր խոսքում նշեց, որ պուրակի բացմամբ տրվում է Հանրային ռադիոյի 90 և Հանրային հեռուստաընկերության 60ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը: «Այս պուրակը մեր քաղաքի կենտրոնի անբաժանելի մասն է: Պետք է շնորհակալություն հայտնեմ այն մարմիններին, կառույցներին, անձանց, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ այսօրվա տոնը: Ռադիոյի անունից մեր խորին շնորհակալություն ենք հայտնում Երևանի քաղաքապետարանին` ի դեմս Տարոն Մարգարյանի, ով մեծ աջակցություն ցուցաբերեց մեզ»,նշեց նա: Հյուրերի մասնակցությամբ պաշտոնապես բացվեց պուրակում տեղադրված խորհրդանշական ցայտաղբյուրը` նվիրված Հանրային ռադիոյի 90 և Հանրային հեռուստաընկերության 60ամյակին: Հյուրերից շատերը մասնակցեցին ծառատունկին: Անվանի գործիչները, ռադիոյի աշխատակիցները պուրակում տնկեցին անվանական ծառեր: Արման Սաղաթելյանի խոսքով` Հանրային ռադիոն առաջին անգամ խոսեց 1926 թվականի սեպտեմբերի 1ին: «Ուստի և Հանրային ռադիոյի 90ամյակը շուքով նշելու ենք սեպտեմբերի 1ին: Բացվելու պարկի արահետը, որի շինարարությունը գրեթե ավարտված է: Բացվելու է նաև հեռուստատեսության 60 և ռադիոյի 90ամյակին նվիրված հուշարձան»,նշեց նա: Հաղորդավար, ՀՀ վաստակավոր լրագրող Սարգիս Նաջարյանի խոսքով`ռադիոն կա և միշտ կլինի: «Նոր տեխնոլոգիաները կգան ու կանցնեն, բայց ռադիոն մշտապես իր նշանակալի դերը կունենա հասարակության շրջանում: Այն միշտ մեր կողքին կլինի աշխարհի բոլոր ծայրերում: Ռադիոն ժամանակին համահունչ պետք է շարժվի: Անհրաժեշտ է սերնդափոխություն, նոր շունչ` իրականացվող գործին: Ցանկալի է, որ նոր սերնդի ներկայացուցիչները, ովքեր պետք է գան և աշխատեն ռադիոյում, նորամուծություն բերելուց բացի, պահպանեն նաև եղած ավանդույթները: Ամենակարևորը` Հանրային ռադիոյում պահպանվի հայեցի ավանդույթը »,նշեց նա:
11:30
11:26
11:02
10:36
10:19
10:02
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02