«Միսս Հայք 2016» հաշմանդամություն ունեցող կանանց գեղեցկության 8-րդ համահայկական մրցույթի եզրափակիչ փուլի հաղթող է ճանաչվել Էլեն Խաչատրյանը Երևանից: Մրցույթի նպատակն է ցույց տալ հասարակությանը, որ հաշմանդամություն ունեցող աղջիկներն առաջին հերթին գեղեցիկ են:
«Սկզբում առկա էր կարծրատիպային վերաբերմունք, մարդիկ կարծում էին, որ չհաղթելու դեպքում մասնակիցները ավելորդ սթրեսի կենթարկվեն, բայց մենք ուզում ենք ապացուցել, որ նրանք հասարակության մի մասն են և հավասար են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն և Միսս Հայք հաշմանդամություն ունեցող կանանց գեղեցկության համահայկական մրցույթի կազմկոմիտեի նախագահ Արմեն Աավերդյանի:
Տնօրենը կարծում է, որ եթե մրցույթում ներգրավվեն նաև հաշմանդամություն չունեցող աղջիկներ, ապա կարող են ստեղծվել անհավասար պայմաններ: «Մի կողմից կարող են ավելի շահեկան դիրքում հայտնվել ոչ հաշմանդամները, մյուս կողմից` հնարավոր է ժյուրիի մոտ առաջանա ցանկություն խրախուսելու հենց հաշմանդամություն ունեցող աղջիկներին»,-կարծում է մրցույթի նախագահը:
2004 թ. մեկնարկած առաջին երեք մրցույթները տեղի են ունեցել յուրաքանչյուր տարի, իսկ 2008 թ. սկսած հաստատվեց 2 տարին մեկ անգամ ժամանակային ընդմիջումը: Մրցույթը, որին կարող են մասնակցելը 16 տարին լրացած և ավելի բարձր տարիքի կանայք, կրում է համահայկական մրցույթ. տարիների ընթացքում եղել են մասնակիցներ Արցախից, Ջավախքից, Ռուսաստանից: Այս տարի մրցույթը նվիրված է մայիսյան եռատոնին:
«Սովորաբար այն անցկացվում է ապրիլի առաջին օրերին, սակայն պատերազմական իրավիճակում նախօրոք նշանակված օրը` ապրիլի 6-ը, տեղափոխվեց»,- ասել է Ալավերդյանը:
Այս տարի եղել է 44 մասնակից, որոնցից 10-ն անցել են եզրափակիչ փուլ: Նրանց մեջ կային լսողական, տեղաշարժման և այլ բնույթի խնդիրներ ունեցող կանայք և աղջիկներ: Ընտրությունն իրականացվել է միայն լուսանկարներով` երեքը ֆեյսբուքյան քվեարկությամբ, իսկ մնացածը` ժյուրիի որոշմամբ: Ժյուրիի կազմում էին հաղորդավար Եգոր Գլումովը , հեռուստամեկնաբան Գայանե Փայտյանը, գրաֆիկ դիզայներ Մուշեղ Գարուկյանը:
Ալավերդյանը հավելել է, որ աղջիկները ժամանակին նաև աշխատել են որպես ֆոտոմոդելներ. լուսանկարներում աղջիկների հաշմանդամությունը չի երևացել, շեշտը դրվել է մոդելային հատկանիշների վրա:






11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47