ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հանդիպել է «Մեղվաբույծների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Թելման Նազարյանին և մի շարք անդամների հետ` ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
Անդրադառնալով մեղվաբուծության ճյուղի առաջնահերթ խնդիրներին` հանդիպման մասնակիցները նշել են մեղվաբուծական արտադրանքի դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը: Տեղեկանալով, որ այս խնդրի շուրջ ժամանակին իրականացվել են գիտական հայտնագործություններ` նախարարն առաջարկել է ուսումնասիրել դրանք կյանքի կոչելու և տարբեր մեղվամթերքների (այդ թվում` նաև մեղրից գինու, շամպայնի և ջինի) արտադրության կազմակերպման հնարավորությունը:
Ընդգծելով նաև մեղվակաթի զանգվածային արտադրության իրականացման կարևորությունը` կազմակերպության անդամները միաժամանակ նշել են, որ այս խնդրի լուծմանը խոչընդոտում է համապատասխան սարքավորումների բացակայությունը: Ի պատասխան նախարարն առաջարկել է կազմել բիզնես- ծրագիր, որի իրականացման համար փոխնախարար Արմեն Հարությունյանի հետ քննարկել միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորությունը:
Նշելով, որ այսօր հանրապետությունում նկատվում է բարձրակարգ մեղվաբույծների և մեղվաբույժների կարիք, հանդիպման մասնակիցները առաջարկել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ղեկավարության հետ քննարկել համապատասխան մասնագետների պատրաստման, ինչպես նաև գիտնականների վերապատրաստման հարցը:
Քննարկվել են նաև ոլորտում տոհմաբուծության զարգացմանը, մեղրի իրացման համար նոր շուկաների բացահայտմանը, մեղվամթերքի արտադրության ծավալների ավելացմանը և ինքնարժեքի նվազեցմանը, լաբորատոր փորձաքննության գների վերանայմանը վերաբերող հարցեր:
Այս պահի դրությամբ հանրապետությունում գործում է շուրջ 10000 մեղվաբույծ, որոնցից մոտ 7500-ը անդամակցում են «Մեղվաբույծների ազգային միավորում» ՀԿ-ին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02